Հրապարակումներ

20.08.2018 «Հանրապետության նախագահի անձեռնմխելիության դրույթը բացարձակ չէ». Հովհաննես Մանուկյան

Առնվազն՝ խնդրահարույց։ Տեսեք, Հանրապետության նախագահի անձեռնմխելիության դրույթը բացարձակ չէ, և դա արձանագրված է հենց նույն իրավանորմում։ Իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չհետապնդվելու և պատասխանատվության չենթարկվելու կանոնը սահմանադրական նորմը կապակցում է նախագահի կարգավիճակից բխող գործողությունների հետ միայն: Այսինքն, հարուցված քրեական գործով քննության առարկա պիտի դառնար այն հանգամանքը, թե մեղսագրվող արարքները բխել են արդյոք նախագահի կարգավիճակից, թե ոչ։ Եվ այս իրավական խնդիրը պետք է իր պատասխանն ստանար բազմակողմանի քննության արդյունքում և վերջնական գնահատականի պիտի արժանանար գործն ըստ էության քննող դատարանում։ Սակայն, փաստացի ստացել ենք իրավիճակ, երբ խափանման միջոցի հարցը քննող դատարանն, ըստ էության, լուծել է ընդհանրապես քրեական գործի ճակատագիրը։ մանրամասն →

Արդարադատության նախարարն արձագանքում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցին
20.03.2015 Արդարադատության նախարարն արձագանքում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցին

Դատական բարձր ատյանները միջամտում են ցածր ատյանների դատավորների աշխատանքին, վերջին զեկույցում այս մտահոգությունն էր հայտնել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը: Հանձնակատարը մասնավորապես ընդգծել է, որ դատավորներին պետք է թույլատրել դատական ակտերը կայացնել անկախ ու մշակել արդյունավետ մեխանիզմներ անհարկի միջամտության դեպքերին արձագանքելու համար: Արձագանքելով այս թեմային՝ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ փաստեր չկան: մանրամասն →

1 2 3

Բլոգ

Ազնավուրն էլ չկա․․․




Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը