Հայաստանում դեռևս առկա են քաղաքական ճգնաժամի էլեմենտներ․ Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա

16.05.2018



Տեղի ունեցածը դասական հեղափոխություն չէր, սա ժողովրդական ալիք էր, որն ստիպեց, որ հասարակության մեջ պրոցեսներ տեղի ունենային: Կարևորագույն բնորոշիչն այն էր, որ այս ամենի առաջամարտիկը երիտասարդությունն էր: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը: Նրա խոսքով՝ հեղափոխական ալիքի վրա գործադիր իշխանությունը վերցրած քաղաքական ուժերը բավականին լուրջ պատասխանատվություն են վերցրել իրենց վրա. պատասխանատվություն պետք է զգան նաև նախկին իշխանությունները, հանրապետության նախագահը և հանրության լուրջ ներկայացվածություն պիտի լինի այս պրոցեսում: