«Անցումային արդարադատության օրակարգը կարելի է համարել փակված, որևէ լուրջ պրոցես այստեղ տեղի չի ունենա». Հովհաննես Մանուկյան

30.04.2019



Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը համամիտ է ներկա նախարար Արտակ Զեյնալյանի հետ, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալու-չտալու հարցը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է: «Տեսականորեն, այո՛, հնարավոր է ապաստան խնդրել, բայց քիչ թե շատ իրեն հարգող երկիր, որը գնահատում է իր սուվերենությունը, մերժելու է այդ դիմումները»,- ասաց Հովհաննես Մանուկյանը՝ հավելելով, որ միջազգային նման պրակտիկա չկա, որ որևէ երկրում քրեորեն հետապնդվող անձին քաղաքական ապաստան տրվի: «Քաղաքական ապաստան տրվում է քաղհալածյալներին»,- շեշտեց Մանուկյանը: Դիտարկմանը, թե Ռուսաստանը դե ֆակտո ապաստան է տվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին՝ Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ իրեն հայտնի չէ՝ ինչ փաստարկներով չեն արտահանձնվում այդ անձինք՝ հորդորելով դիմել պատկան մարմիններին: Նա նաև չի կարծում, որ Միհրան Պողոսյանի միլիոնները կարող են դեր խաղալ ՌԴ-ից ապաստան ստանալու հարցում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/146185.html?fbclid=IwAR1xcBjz6ZuE4kbNrjv_8F_Ql5BednVPiOgw13GVXdRtLnuOjeA-9-rXiYs © factor.am