ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Նախ, պետք է միշտ հիշել. որեւէ ներքաղաքական հարցի շուրջ որոշման իրավունքը պետությանն է, եւ սուվերենն է վերջնական կամքի դրսեւորողը։ Այս առումով նաեւ տեղին է հիշեցնել Վենետիկի հանձնաժողովի կարգավիճակի մասին՝ որպես Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմնի։ Այս հանձնաժողովը, որը կազմված է գերազանցապես սահմանադրական իրավունքի ոլորտում անկախ փորձագետներից, իրավասու է ընդունել միայն խորհրդատվական բնույթի փաստաթղթեր: Այսինքն, պետությունը սահմանադրական բարեփոխումների կամ ներպետական օրենսդրության կատարելագործման ընթացքում կարող է օգտվել այս մարմնի երաշխավորություններից։ Միաժամանակ տեղին է հիշել, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների ուժը եվրոպական կառույցներում բավականին բարձր է, եւ այդ իսկ պատճառով մեր որոշումները պետք է լինեն մաքսիմալ պատճառաբանված, Սահմանադրության տառին եւ ոգուն, ինչպես նաեւ Եվրոպական կոնվենցիային համապատասխանող։ Հատկապես այն դեպքերում, երբ այդ որոշումներն այս հանձնաժողովի, այսպես ասած, «դաբրոն» չունեն։ մանրամասն →

Նամակ Հ.Մանուկյանին




Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը