Բլոգ

եծարգո վարչապետ Հաշվի առնելով վերջին շրջանում քաղաքական ուժերի և հանրության ընդգծված հետաքրքրությունը դատական իշխանության խնդիրներին` հարկ եմ համարում բարձրաձայնել առաջիկա դատական բարեփոխումների ուղղությունների մասին որոշ դատողություններ, քանզի իմ խորին համոզմամբ թե՛ վեթինգի, թե՛ անցումային արդարադատության առանձին գործիքների կիրառումը չի կարող տալ այն հնարավոր դրական արդյունքը, ինչը կարելի է ակնկալել դրանց համընթաց դատական իշխանության կազմակերպման և դատարանների անկախության ու արդյունավետ գործունեության սահմանադրական հիմքերը շտկելու և կատարելագործելու պայմաններում։ մանրամասն →

Այսօրվա տեղեկատվությունը ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու մասին սովորական լուր չէր, ասենք Միհրան Պողոսյան անուն ազգանունով քաղաքացու մասին, ով լքում է երկիրը անձնական նկատառումներով։ Սա որևէ փոքրամասնության ներկայացուցչի կամ նմանը ներկայացողի խորամանկ քայլ, կամ Հայաստանի հետ օրգանական կապի բացակայությամբ մեկի դիմում չէր, ով ցանկացած պահի կարող է խոնարհվել այլ երկրի դրոշի առջև՝ որպես երեխայի օրվա հացը ապահովելու ծայրահեղ միջոց։ Սա երբեմնի խրոխտ «գեներալի» գրավոր դիմումն էր, «գեներալի», որից սարսափում էին շատերը, որն անպարտելիությունը սեփական կենսակերպ էր դարձրել ու համարյա սեփական հիմնն ու դրոշն ուներ իրենը համարող երկրում։ մանրամասն →
ԱԱԾ-ի վերջին օրերին իրականացրած օպերատիվ միջոցառումները արձանագրեցին խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնում էին թե իրավապաշտպանները, թե քաղաքական ընդդիմախոսները, թե միջազգային տարբեր կառույցներ։ Փաստորեն, Հայաստանի քրեակատարողական համակարգը այն եզակի կառույցներից մնաց, որը մինչ օրս կրում է ՍՈՎԵՏԱԿԱՆ «բանտային» համակարգի ողջ արատավոր ժառանգությունը։ Սա այն եզակի փակ համակարգերից է, որտեղ պերմանենտ բարեփոխումների արդյունքում ընդամենը կոսմետիկ փոփոխություններ են արձանագրվում, և թերևս միակ էական փոփոխությունը այս համակարգի տեղաշարժն էր ՆԳՆ-ից արդարադատության նախարարության համակարգ, ինչը սոսկ մեխանիկական փոփոխության տպավորություն թողեց` արդյունքում բերելով այնպիսի բացասական հետևանքներ, ինչպիսիք են օպերատիվ կապի թուլացումը համապատասխան օպերատիվ ծառայությունների հետ և համակարգի ղեկավարի (տվյալ դեպքում արդարադատության նախարարի) վերահսկողության թուլացումը համակարգի նկատմամբ։ մանրամասն →

«Այդ Դուք ու Ձեր նման երիտասարդները կարող են իրենց թույլ տալ վաղվա պլաններ կազմել, ես ուրախանում եմ, որ կենդանի եմ արթնանում»։ մանրամասն →

Շնորհավոր տոնդ, իմ բծախնդիր ու հարազատ քաղաք: Թող միշտ հնարավորություններդ ու ցանկություններդ հաշտ լինեն իրար հետ: Բազում հաջողություններ ու նոր նվաճումներ սպորտում առաջատար, հումորով անպարտելի, խոսքաշեն ու անխնա քննադատող գյումրեցիներին: մանրամասն →
Նոր իշխանությունից ժողովրդի սպասելիքներն այսօր ոչ միայն մեծ են ու պահանջատիրական, այլև հիմնված են խորը հավատի վրա: Այս պայմաններում նոր կառավարությունը պետք է պատասխանատվության հետ միասին նաև առավել կարևոր՝ ժողովրդի ապրումներն առաջնային կիսողի դերը ստանձնի: Մեր նման փոքր բնակչությամբ երկրներում, որտեղ բոլորն իրար գիտեն, միջանձնային հորիզոնական կապերը շատ ամուր են։ Ազգակցական, բարեկամական և ընկերական ներազդեցություններն իշխանության ներկայացուցիչների վրա ֆինանսական, կադրային և այլ կարևոր հարցերում ավանդաբար եղել են որոշիչ գործոններ։ Սա նաև երկրում առկա կոռուպցիայի ամենաբարենպաստ պատճառներից մեկն է։ Լուծումը միակն է․ մտերիմների պրեսինգը նոր իշխանության ներկայացուցիչների վրա պետք է վերացնել։ մանրամասն →
Սիրելի հայրենակիցներ, Այս օրերին հասկանալի դարձավ, որ մենք ունենք հաղթանակների պատրաստ սերունդ: Մինչ այդ մեր ժողովուրդը հաղթանակներ է կերտել, բայց ավելորդ համեստության, ինչ-որ տեղ նաև քաղաքավարության ու փոքր ազգի նեղվածության բարդույթները չեն թողել յուրացնել և պահել հաղթողի դափնիները: Ուրախ եմ, որ նոր սերնդին խորթ է ամեն տարի ռուսական ալիքներով ՄԱՅԻՍԻ 9-ի շքերթ նայելիս՝ հիասթափվել, որ մեր մարշալների անունները չեն հնչում, իսկ օրինակ վրացի կապիտաններին բաժին են հասնում շնորհակալություններ և խոնարհումներ: Իրականություն է, որ հաղթեցինք անարդարության դեմ ատամները սեղմելու, պատերի տակ հիասթափության և նեգատիվի հառաչանքներ արձակելուց բացի այլ քայլեր չձեռնարկելու հայկական վարկածին: մանրամասն →

Ընդհանրապես յուրաքանչյուր հանճարեղ մարդու անգամ բնական մահվան մեջ մարդիկ առեղծված կամ խորհրդավորություն են փնտրում, եթե չասենք, որ երբեմն էլ ընկնում են ծայրահեղությունների գիրկն ու այնտեղ քաշելու հետևողական փորձեր անում մյուսներին: մանրամասն →

Վերջին կես դարվա ընթացքում պայծառ տոնական օրերի շարքը սկսել է համալրվել տարաբնույթ պայքարի օրերով: Վատն այն է, որ դրանք գնալով շատանում են՝ ապացուցելով համամարդկային թույլ կամքը մերժելի երևույթներն իսպառ վերացնելու հարցում: Միջազգային օրացուցային օր է բռնության դեմ պայքարի օրը, ինչը, մեկ կամ մի քանի հիշեցման առիթ ունենալով, չի կարող անհետանալ: Բռնություն կա յուրաքանչյուր բնագավառում: Դրան նպաստող գործոնների շրջանակը բավական լայն է՝ անտարբերությունից մինչև քարոզչություն: մանրամասն →

Պաշտոնաթող մեր նախկին գործընկերներին վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի հետ հրավիրեցինք ընկերական երեկոյի: Մեկ անգամ ևս մեր գործընկերները տեղում ապացուցեցին, որ նոր սերունդը սովորելու, օրինակ վերցնելու և խորհուրդներ հարցնելու մեծ շտեմարան ունի… Շնորհակալություն գեղեցիկ երեկոյի և հաճելի հուշերի համար… մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը