Մեր երկիրն, ինչպես շատ հարցերում, կենսաթոշակառուների առումով էլ տարբերվում է իր <<ունիկալ մոտեցմամբ>>
09.10.2017

Journal of Epidemiology and Community Health ամսագրում մեկ տարի առաջ հրապարակված գիտական հոդվածում ամերիկյան հետազոտողները հայտարարեցին, որ աշխատանքը կենսաթոշակային տարիքից հետո և օրական 10-12 ժամ աշխատելու սովորությունը ոչ թե կրճատում է մարդու կյանքը, այլև ընդհակառակը՝ նպաստում է երկարակեցությանը։ Գիտնականները պնդում էին, որ 65 և ավելի տարիքի աշխատանք չունեցող մարդիկ կյանքից հեռանում են միջինը 11%-ով ավելի հաճախ, քան նրանց աշխատող հասակակիցները։ Ընդհանրապես, վերջին տասնամյակների ընթացքում հիմնականում արևմտյան քաղաքակրթության երկրներում ձևակերպվեց ԿՅԱՆՔԸ ԹՈՇԱԿԻՑ ՀԵՏՈ այնպիսի մի բանաձև, որը հիմնվում էր երկրորդ երիտասարդության, նոր եռանդի և մեկ այլ, ավելի հոգեհարազատ ու արժանավայել գործով զբաղվելու հնարավորության վրա:
Մեր երկիրն, ինչպես շատ հարցերում, կենսաթոշակառուների առումով էլ տարբերվում է իր <<ունիկալ մոտեցմամբ>> և լուծումներով․․․ ավելի շուտ դրանց բացակայությամբ: Եթե լավատեսորեն նայենք, ապա մարդկանց հավասարության գաղափարը ցայտուն երևում է հենց կենսաթոշակի անցնելուց հետո, երբ բոլորն՝ անկախ մասնագիտությունից, գիտելիքների ծավալից ու աշխատունակությունից, հավասարապես չեն աշխատում: Իհարկե սա այդքան էլ հաջող կատակ չէ, ոչ էլ արժանավայել մխիթարանք, մանավանդ երբ հանձին թոշակառուի մենք տեսնում ենք մեր կողքին ապրող բանիմաց, իմաստուն և կարող ուժ՝ դատավորի: Պաշտոնաթող մեր նախկին գործընկերներին վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի հետ հրավիրեցինք ընկերական երեկոյի: Մեկ անգամ ևս մեր գործընկերները տեղում ապացուցեցին, որ նոր սերունդը սովորելու, օրինակ վերցնելու և խորհուրդներ հարցնելու մեծ շտեմարան ունի… Շնորհակալություն գեղեցիկ երեկոյի և հաճելի հուշերի համար…
Հ․Գ․
Ի դեպ, պաշտոնաթող դատավորների անգնահատելի ռեսուրսը արդյունավետ օգտագործելու մեծ փորձ կա ԱՄՆ-ում։ Դատական օրենսգրքի մշակման ընթացքում միանշանակ կա հնարավորություն այս կարևոր խնդիրը լուծելու։
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը