Բլոգ

Ընդհանրապես, երբ ասում են ՏԱՐԵՑՆԵՐԻ ՕՐ, թվում է ոչ այնքան հաջող թարգմանություն է, քանի որ, տոնական տրամադրություն չի պատճառում, այլ խորհելու առիթ է տալիս։ Այս օրը սովորաբար տարիքով մեծ շատ մարդկանց եմ աշխատում հանդիպել։ Հիմնականում ստացվում է, այնպես, որ օրվա հերոսների հումորով, աշխույժ և կյանքով լեցուն մոտեցմամբ վարակված եմ հեռանում․․․ մանրամասն →

Հայ քաղաքական ներկապնակում կանաչների կամ էկոլոգիական գաղափարախոսությունը պոպուլյար չէ, չկա այս ծրագրային պլատֆորմով քաղաքական պայքար մտած ուժ, իսկ հիմնական քաղաքական խաղացողների օրակարգում այս թեմատիկան կամ բացակայում է կամ դեկլարատիվ բնույթ է կրում։ մանրամասն →

14 տարեկան Ազիզի ընտանիքը երեխաների իրավունքների պաշտպանության շատ առանձնահատուկ և ուսանելի մոդել է: Մի ընտանիքում 5 երեխա, որից յուրաքանչյուրը պաշտպանում ու թիկունք է կանգնում մյուսին, ավարտին հասցնում ամաչկոտ քրոջ պատասխանը, մեծի նման ներկայացնում իրենց հարազատ Ալագյազ գյուղում ապրելու բոլոր դժվարությունները՝ չմոռանալով դրանց թաքնված ու միայն իրենց հայտնի հմայքի մասին: մանրամասն →
Առաջին Հանրապետության վարկը Երկրորդ Հանրապետությունն այնքան էր լռեցրել, որ Երրորդ Հանրապետության քաղաքացիների զգալի մասը երբեք էլ չի կարողանա հասկանալ դրա նշանակությունն ու դերը հայ ժողովրդի պատմական զարգացման և ինքնորոշման տեսանկյունից: Ընդհանրապես կյանքը ցույց է տալիս, որ մեր ժողովրդի ներելու, մոռանալու, հանդուրժելու և խաբվելու ու հավատալու տոկոսները սովորականից ու թույլատրելիից երբեմն շատ են բարձրանում՝ ի վնաս հենց ժողովրդի ու սերունդների: մանրամասն →

Թող ինձ ուղղեն առավել ճշգրիտ հիշողություն ունեցողները, բայց ժամանակին Հաղթանակի օրը մեդալների, շքերթի ու անմար կրակի կանոնիկ համադրությամբ մարդկանց հոգին լիացնող ու բոլոր դատարկ տեղերը աննկարագրելի հպարտությամբ լցնող օր էր: Մեր պապերը մի օր առաջ հանում էին շքանշանները, փայլացնում դրանք, հատուկ նշանակության հիշողություններով լռում ու սպասում վաղվան: մանրամասն →

Համեմատության մեջ ռադիոն հաստատ շահեկան դիրքերում է մտքի ազատության խթանման, երևակայության զարգացման առումով: Ռադիոյի այս մոգական ուժը ցավոք հաճախ ի վնաս մարդկության է օգտագործվել և ռադիոյի պատմությունը գրանցել է ՍԱՐԱՖԱՆԱՅԻՆ, ՌՈՒԱՆԴԱՅԻ ռադիոյի տեսակներ, որոնք սահմանափակել են մարդու ինքնուրույնությունը, բորբոքել անհարկի երևակայություն և մղել հանցագործությունների… մանրամասն →
Հարգելի բարեկամներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ: Մասնագիտական մեծ նվիրվածություն և բարեխղճության բարձր մակարդակ պահանջող Մամուլը միշտ կմնա ձևավորման ավարտական փուլում, ինչը խոսում է մասնագիտության ավարտված չլինելու, նոր ասելիքներ ունենալու և մշտական մարտահրավերների դեմ պայքարելու մասին: մանրամասն →
Իհարկե չբացառելով ստեղծված իրավիճակի պատճառները վերլուծելու և թերացած անձանց պատասխանատվության արձանագրման կարևորությունը, համարում եմ, որ այսօր առավել արդյունավետ է մտածել գործուն հակաքայլերի մասին: Ամենաարդյունավետը կարող է լինել այն, ինչի մասին խոսել եմ դեռևս 20 օր առաջ «Իրավունք» թերթին տված հարցազրույցում, որի վերաբերյալ նաև բարձրաձայնվել է այսօր ՀՀ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ. հետևողականորեն Արցախի Հանրապետություն հայտնի մշակութային, հասարակական, քաղաքական գործիչների, լրագրողների, հայտնի անձանց այցելությունների կազմակերպումն է: մանրամասն →
Հայոց Բանակի կազմավորման 25 ամյակին ընդառաջ շնորհավորում եմ բանակաստեղծ և բանակապահպան գործին լծված բոլոր մարդկանց, բոլոր զինվորներին և սպաներին, ում շնորհիվ մեր երկիրը հետ է մղում ռազմական ագրեսոորի հաճախակի կրկնվող տարերայնությունները: Փառք մեր զինվորներին, մերօրյա հերոսներին, լույս և խաղաղություն մեր ընկած տղաների հոգիներին… մանրամասն →

Հայ մամուլի մշակներ, Շնորհավոր ձեր տոնը: Ձեր նյարդային, լարված, իրականում մեծ ռիսկեր պարունակող աշխատանքը գնահատելն իրոք բարդ է: Այն որ դա է ձեր աշխատանքը ու դուք ձեր գործն եք անում, շատերը մեծ դժվարությամբ են ընդունում: Հասարակությանը միշտ պետք են եղել ՀԱՑ ու ՏԵՍԱՐԱՆՆԵՐ: Մամուլի դերերից մեկն է մատնանշել ՀԱՑ-ի տեղն ու ցույց տալ ՏԵԱՍԱՐՆՆԵՐՆ իրենց հեղինակներով: մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը