Բլոգ

25 տարվա մեջ ավելորդ ժամանակ շատ վատնեցինք ստեղծելու, նորացնելու, արարելու փոխարեն
21.09.2016 25 տարվա մեջ ավելորդ ժամանակ շատ վատնեցինք ստեղծելու, նորացնելու, արարելու փոխարեն

Հիշում եմ, շատ տարիներ առաջ, Խորհրդային Միության փլուզման ժամանակներում, մի սատիրային տեսահոլովակ նկարահանվեց, որի սյուժեն սովետական տոտալիտարիզմի բնորոշիչներից մեկի՝ հարմարվողականության քննադատությանն էր ուղղված: մանրամասն →

Սովորելու համար երբեք ուշ չէ….
01.09.2016 Սովորելու համար երբեք ուշ չէ….

Ամեն անգամ, երբ թվում է, թե Գիտելիքի օրվան նվիրված մաղթանքներն սպառված են, ավելացնելու ոչինչ չկա, այնպես է ստացվում, որ նոր լիցքերով, նոր էներգիայով ու ոգևորությամբ ենք վարակվում մեր երեխաներից սեպտեմբերի մեկին ընդառաջ: Անվիճելի է, որ դպրոցի, դպրոցական ծրագրերի, մեթոդների վերաբերյալ երբեմն շփոթության հասնող քննարկումներն ի չիք են դառնում, երբ տարածվում է ամենահեռու, սահմանամերձ գյուղի մի քանի հոգանոց դպրոցի՝ օլիմպիական հաջողություններ գրանցած աշակերտի հաղթանակի լուրը, կամ պարզվում է, որ հենց մեր քաղաքում արդեն կայանում են դպրոցներ, որոնք իրենց մեթոդաբանությամբ և կրթության կազմակերպման մակարդակով միջազգային լավագույն ստանդարտներին են մոտենում: Ինքնաքննադատությունը կատարելագործվելու ճշմարիտ նպատակին ծառայեցնող մեր ժողովուրդը սակայն յուրաքանչյուր նորամուծություն չէ, որ անվերապահորեն է ընդունում: մանրամասն →

 Հարյուրավոր երեխաներ դառնում են սխալ պատվաստումների անդառնալի հետևանքի կրողներ
18.08.2016 Հարյուրավոր երեխաներ դառնում են սխալ պատվաստումների անդառնալի հետևանքի կրողներ

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ զարգացման կենտրոնի՝ արտաքինից որևէ թերություն չունեցող սաների տարբերությունը մյուս երեխաներից առաջին տպավորությամբ զրոյական է: Հետո արդեն պարերին, երգերին, արտաքին աշխարհի դրսևորումներին նրանց արձագանքը տխրելու և մտորելու առիթ է տալիս: Կենտրոնի տնօրենը նշում է, որ երեխաների մտավոր ռեգրեսը հիմնականում սխալ կամ անորակ պատվաստանյութերով պատվաստման արդյունք է, ինչը շտկողական կամ որևէ այլ միջամտությամբ հնարավոր չէ ամբողջությամբ վերացնել: Այս երեխաներից յուրաքանչյուրին փոքրիկ ուրախություն պատճառելը ցավոք ամենաքիչն է, ինչ հնարավոր է անել նրանց և նրանց ծնողների համար... մանրամասն →

Տիկոյի, պատմությունը որդուս լսած հերոսական ու տխուր իրական առաջին պատմությունն էր
16.08.2016 Տիկոյի, պատմությունը որդուս լսած հերոսական ու տխուր իրական առաջին պատմությունն էր

Ապրիլյան պատերազմում թշնամու տանկեր ոչնչացրած, վերջերս զորացրված գյումրեցի համեստ հերոս Ռաֆայել Հովհաննիսյանի տնից դուրս գալուց հետո Ալեքսանդրը շատ տպավորված էր: Նա անընդհատ հարցեր էր տալիս տանկ խփելուց, վախից ու քաջությունից, զինվորների առօրյայից: Ոգևորված էր շատ: Մտածում էի, ինչ կզգա, երբ մտնենք մեր զոհված զինվորների տուն: մանրամասն →

Տարիք էլ չկա, իրար ու աշխատակից-խնամողներին անունով են դիմում
12.08.2016 Տարիք էլ չկա, իրար ու աշխատակից-խնամողներին անունով են դիմում

Գյումրիի տուն ինտերնատի բնակիչները երկրի անցուդարձից, կարգից ու կանոնից խոսելիս՝ ավելի իմաստուն են, շրջահայաց ու ներող: Կյանքի հետ համակերպված, պարտք ու պահանջը իրենցից վանած, ուրախության րոպեները լիարժեք վայելող մարդիկ փաստորեն դեռ կան: Իրար հետ միաբան, միմյանց ճակատագիրը պատվով կիսող, մեկը մյուսի հույսը դարձած օրեր են լուսացնում: մանրամասն →

Մեկ այլ բանավեճի թեմա է, թե ինչու մենք մեր ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ անկախության օրը նշում ենք սեպտեմբերին, բայց դա ամենակարևոր խնդիրը չէ
28.05.2016 Մեկ այլ բանավեճի թեմա է, թե ինչու մենք մեր ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ անկախության օրը նշում ենք սեպտեմբերին, բայց դա ամենակարևոր խնդիրը չէ

Բարև հայրենակիցներ: Այսօր հիշեցի մի հետաքրքիր դրվագ վրացի ընկերներիս հետ իմ ոչ շատ վաղ անցյալի շփումներից: 90-ականներից սկսած կապերս ու շփումներս բավականին սերտ են եղել Վրաստանի հետ, և բնականաբար այցելություններս էլ հաճախակի էին: Եվ յուրաքանչյուր այցելության ժամանակ իմ ընկերական, բարեկամական շփումներում զգում էի վրացիների «հիացական-բարինախանձոտ» վերաբերմունքը մեր հաջողությունների, մեր պետության առաջընթացի նկատմամբ: Մենք պատերազմում հաղթող երկիր էինք, իրենք զգում էին պատերազմական կորուստների դառնությունը: Մենք հող էինք ազատագրել, ինչը տարածաշրջանի քրիստոնեական երկրի համար, համենայնդեպս վերջին մի քանի հարյուրամյակների կտրվածքով, արտառոց երևույթ էր, իսկ Վրաստանը, եթե ոչ կորցրել, ապա էականորեն սահմանափակվել էր իր սուվերենության մեջ երկու կարևոր ինքնավար սուբյեկտների նկատմամբ: մանրամասն →

Վրացական տուրիստական հոսքերի ներգրավումը ևս մեր հնարավոր գործիքներից է
19.05.2016 Վրացական տուրիստական հոսքերի ներգրավումը ևս մեր հնարավոր գործիքներից է

Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ զբոսաշրջությունը Հայաստանում հայտարարվել է տնտեսության առաջնահերթ ոլորտներից մեկը: Հայաստանն, անխոս, հարուստ բնություն և պատմամշակութային ժառանգություն ունի, և նույնիսկ հեռավոր լեռներում կարելի է հանդիպել հին և զարմանահրաշ կոթողներ, որոնց հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրությունը չափազանց մեծ կարող է լինել: Սակայն, զբոսաշրջությունը Հայաստանում էական զարգացում այդպես էլ չի ապրում: Իհարկե, հիմնական խնդիրը ծառայությունների բավարար մակարդակի բացակայությունն է: Բայց այնուամենայնիվ, որպես ոչ պակաս կարևոր և ինքնուրույն հանգամանք պետք է դիտարկել Հայաստանի ճանաչելիության ցածր մակարդակը: Սա թե՛ պետական իրավասու մարմինների (համապատասխան նախարարության և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների), թե՛ բիզնեսի այս ոլորտում ակտիվություն ունեցող սուբյեկտների խնդիրն է: մանրամասն →

24.04.2016 Ցեղասպանություններին սովորաբար հաջորդում է գենետիկ վախը

Վերջերս Ռուանդայի ցեղասպանության մասին ֆիլմն էի վերանայում: 100 օր տևած ցեղասպանությունը նկարագրված է հարյուրավոր կյանքեր փրկած տեղաբնակ հյուրանոցի կառավարչի օրինակով, ով իր միջազգային-ընկերական կապերն օգտագործելով կարողացավ մարդկանց դուրս բերել կոտորածից... Ցեղասպանությունների սցենարը նույնն է եղել ու նույնն է մինչ օրս՝ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԽԱՆԳԱՐՈՂԻՆ: Գրեթե բոլոր դեպքերում ոճիրն իրականացնողի դեմ կանգնում է մտավորականը, կիրթը: Հարյուրավոր ռուանդացիների կյանքը փրկած սևամորթ ինտելիգենտ մարդն, օրինակ , երբեք չհանեց ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ թելադրած կոստյումն ու փողկապը. գուցե անտարբեր օտարերկրացիներին ցույց տալու համար, որ կոտորվողներն իրենցից մեկն են ու ոչնչով չեն զիջում որևէ ստանդարտի… մանրամասն →

03.04.2016 Նման չենք ուրիշներին, ուրիշ նյութից ենք սարքած ...

Տարօրինակ ժողովուրդ ենք ... Նման չենք ուրիշներին: Չեմ ասում <<աննման>> ենք, նման չենք պարզապես: Նույնիսկ հրեաներին: Հասկանալին, կայունը, իրականությունն առանց մարտահրավերի այնքան էլ մերը չէ: Փոքր ինչ հանդարտ վիճակում մենք մշտական ինքնախարազանման հոգեվիճակի մեջ ենք՝ ինքնաքննադատման, մեր <<դեֆեկտների>> ֆետիշացման, անելանելիության անխուսափելիության հետապնդման զգացողության: Նույնիսկ մեր ժողովրդական բանահյուսությունն ու գրողների գործերն են ներծծված էդ վիճակով. Էս խելքին ենք, որ էս խելքին ենք, հայի հետին խելքը, երթալը կփրկե, երկիրդ երկիր չէ, և ամենազարհուրելին՝ <<ազգ չենք>>-ը... Ու դա գրեթե բոլորիս մոտ, գեղջուկից մինչև հինունոր թագավոր-իշխաններն ու ազգիս դասականները: մանրամասն →

Ծաղկազարդը մանուկների օրհնության օր
21.03.2016 Ծաղկազարդը մանուկների օրհնության օր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ՝ Ծաղկազարդը մանուկների օրհնության օր հռչակելուց հետո, Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելուն նվիրված տոնը երիտասարդացել և ծնողների համար երեխաներին օրհնության տանելու հրաշալի ծեսի է վերածվել: մանրամասն →

1 2 3 4 5 6 7