Բլոգ

"Լիարժեք կյանքով ապրել հնարավոր է միայն սեփական "ԵՍ"-ի գնով․․․"
19.02.2016 "Լիարժեք կյանքով ապրել հնարավոր է միայն սեփական "ԵՍ"-ի գնով․․․"

"Լիարժեք կյանքով ապրել հնարավոր է միայն սեփական "ԵՍ"-ի գնով․․․" Հերման Հեսսե Երբ դուստրս՝ Անահիտը ծնվեց, մայրս ասաց, որ ծնվել է Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Աննաս դեռ տառերն էլ կարգին չգիտեր, բայց մեծ պատասխանատվությամբ ու առոգանությամբ էր արտասանում Թումանյանի գործերից: Արդեն տարիներ անց, երբ Թումանյանի ծննդյան օրը նաև գիրք նվիրելու օր ենք նշում, ես նաև այս անգամ առիթը բաց չեմ թողնում դստերս գիրք նվիրելու: Առավել ևս, վստահ եմ, որ չնայած իր շատ երիտասարդ տարիքին, Աննան ի վիճակի է ընկալել Հեսսեի ոչ այնքան դյուրամարս փիլիսոփայությունը․․․ Հուսամ երեկոյան ընտանիքով կունկնդրենք Հովհաննես Թումանյանի մի հրաշալի ստեղծագործություն արդեն որդուս կատարմամբ, որն Ալեքսանդրը պատրաստել է քրոջ տարեդարձի առթիվ ))) ... մանրամասն →

Պահպանե՛ք Ձեզ, հոգ տարե՛ք ուրիշների մասի
22.01.2016 Պահպանե՛ք Ձեզ, հոգ տարե՛ք ուրիշների մասի

Սիրելի բարեկամներ, Սուրբ Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև և հատկապես, ժողովրդական սովորույթներով: Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է, նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Սուրբ Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Սակայն պատմական փաստարկման համաձայն Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական սիրո և հավատքի։ Նրա կերպարն իր մեջ մարմնավորում է շիտակություն, քաջություն և քրիստոնեություն՝ սիրո անմնացորդ դրսևորմամբ: մանրամասն →

Երբ ներս մտանք, պատուհանները բաց էին
15.01.2016 Երբ ներս մտանք, պատուհանները բաց էին

Երբ ներս մտանք, պատուհանները բաց էին: Չջեռուցվող ցուրտ բնակարանում տիկին Անտոնինան օդափոխություն էր անում ... Շատ առողջ շունչ զգացի միանգամից այս տարեց կնոջ հետ շփումից: Էլ չասեմ այն զարմանալի երիտասարդական էներգիայի ու ավյունի մասին, որը հորդում էր այս «լիտվացի հայուհուց», երբ նա խոսում էր իր ամուսնու, նրա կյանքի և ստեղծագործական ուղու, և հատկապես՝ իր հիշողությունների ստեղծագործական վերարտադրության մասին: մանրամասն →

01.01.2016 Քննադատելու, շտկելու, ուղղություններ ցույց տալու ժամկետը սպառված է այսօր

Սիրելի ընկերներ, Անցնող տարվա վերջին օրը հաճախ մեզ զբաղեցնում ենք Նոր Տարվա պատրաստություններով, որ ժամանակ չունենանք ետ նայելու և մտաբերելու տարվա ընթացքում մեր առջև դրված նպատակներից քանիսը մնացին և որոնք իրականացան: Այդպես վարվելու պատճառներ ունի մեզնից յուրաքանչյուրն առանձին-առանձին, ինչպես նաև ողջ ազգն ընդհանրապես… մանրամասն →

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր
09.12.2015 Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր

Հայաստանի և համահեղինակ 83 այլ պետությունների կողմից ներկայացված բանաձևը դեկտեմբերի 9-ը հռչակել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Բանաձևի ընդունման համար ընտրվել է դեկտեմբերի 9-ը նաև այն իմաստով, որ այն 1948 թվականին Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրն է: Ցեղասպանությունների ոգեկոչման և համամարդկային դատապարտման, դրանով իսկ այլ ցեղասպանություններ բացառելու գործին հետևողականորեն լծված մեր ժողովուրդն այս տարի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին հարգեց նաև այլ ցեղասպանված ազգերի հիշատակը: մանրամասն →

Հաշմանդամների մկիջազգային օրվա առթիվ
03.12.2015 Հաշմանդամների մկիջազգային օրվա առթիվ

Այսօր Հաշմանդամների միջազգային օրն է: Գյումրիի հաշմանդամների վերականգնողական կենտրոնի՝ Փյունիկ կազմակերպություն այցելության ժամանակ նախագահ տիկին Արմինեն ասաց, որ Հաշմանդամության միջազգային օրը սայլակներով պար են բեմադրելու… Բազմաթիվ օրինկաներից մեկն է, երբ ֆիզիկական առանձնահատկություններով մարդիկ կյանքը կարողանում են իրենց հարմարեցնել ու լիահույս առաջ շարժվել՝ առանց դժգոհության և հուսահատվելու: Դժգոհելու առիթներն իհարկե քիչ չեն, թեկուզ պետական ոչ բավարար հոգածությունը, հասարակության ոչ համարժեք վերաբերմունքը հաշմանդամությանը, հաճախ նաև՝ նրանց խնդիրներին անհաղորդ մնալը: մանրամասն →

Դու գիտե՞ս, որ զանգել ես աշխարհի ամենահարուստ մարդուն
06.11.2015 Դու գիտե՞ս, որ զանգել ես աշխարհի ամենահարուստ մարդուն

Ամեն անգամ, երբ այցելում եմ Գյումրի, վստահ եմ, որ հետ եմ վերադառնալու դրական տպավորություններով ու լիցքերով: Այսօր այդ օրերից մեկն էր: Զարմանալ կարելի էր, որ Գյումրիի ծայրամասերից մեկի տնակային կացարանում պատսպարված, ծայրահեղ անապահով պայմաններում ապրող չորս անչափահաս երեխաների մայր, այրի Ալվարդը դեռ չի կորցրել գյումրեցուն հատուկ հումորի զգացումը: մանրամասն →

Շնորհավոր Տարեցների միջազգային օրը
01.10.2015 Շնորհավոր Տարեցների միջազգային օրը

Այսօր տարեցների միջազգային օրն է և առիթ եղավ նորից հիշելու անցյալ տարվա իմ ամենաառույգ ու երիտասարդ տարեց բարեկամին, ում համար տարիները ոչ թե ծերանալու, այլ իմաստնանալու և մարդկային հմայքը խորացնելու համար էին ծառայել: Միայն պատկառանքի, հարգանքի և մեծ գնահատականի են արժանի մեր մեծահասակները, ովքեր չեն դադարում մտածել երիտասարդների բարօրության մասին, անգամ այն ժամանակ, երբ երիտասարդներն ականջի ետև եև են գցում նրանց խորհուրդները: մանրամասն →

Շնորհավոր մեր  Անկախության տոնը
21.09.2015 Շնորհավոր մեր Անկախության տոնը

Երբ տարիներ առաջ, մենք համախմբվեցինք և հաստատուն ԱՅՈ ասացինք մեր անկախությանը, օդում թևածում էր վաստակած ազատության հուսալի, քաղցր, միևնույն ժամանակ ոչ լիովին ըմբռնելի հեռանկարը: Տարիները ցույց տվեցին, որ մեր պապերի բաղձալի երազանքը իրականացնելը քիչ է, հարկավոր էր ապրել, պայքարել (այդ թվում՝ մարտի դաշտում), ստեղծել ու ապացուցել, որ ի զորու ենք կրելու ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ լինելու պատվավոր կոչումը: մանրամասն →

Աստված չանի մարդ դառնա գյումրեցիների հումորի թեմա
05.09.2015 Աստված չանի մարդ դառնա գյումրեցիների հումորի թեմա

Աստված չանի մարդ դառնա գյումրեցիների հումորի թեմա… Ընդհանրապես գյումրեցիների հետ շփվելը աշխարհայացք, երևակայություն և գունավոր խոսք ձևավորելու ամենաարագ ներգործող միջոցն է: Դժվար է հաճոյանալ գյումրեցու քիմքին, բայց, եթե սիրեց՝ վերջ: Հեշտ չի եղել գյումրեցու կյանքը ու հիմա էլ հեշտ չէ. կորցնել-վերականգնելով ու ամբողջ ընթացքում աշխարհին ապացուցելու բան ունենալով առաջ շարժվելը՝ անընդհատ հիշեցնելով, որ տարբեր է ու տարբերվող: մանրամասն →

1 2 3 4 5 6 7