Բլոգ

Մեր ժամանակներում սեպտեմբերի մեկը ոչ միայն Գիտելիքի օրն էր, այլև` ամառային արձակուրդներից հետո դասարանցիներին հանդիպելու և տպավորություններով կիսվելու առաջին առիթը: Ու սկսվում էին պատմություններ,ով ո՞նց հանգստացավ, ու՞ր գնաց, ի՞նչ տեսավ… Ավելի բարձր դասարաններում արդեն խոսում, քննարկում էին, թե ով ի՞նչ է դառնալու: Ի տարբերություն այսօրվա ազատ մեծացող սերնդի՝ այն ժամանակ բոլորը հայտարարում էին, թե ուզում են տիեզերագնաց, նվազագույնը՝ օդաչու դառնալ, թեև շատերը թաքուն երազում էին ՑԵԽԱՎԻԿ կամ պետավտոտեսուչ դառնալ )))․․․ մանրամասն →

Շատերին հետաքրքրած կլինի պետական տոների վերաբերյալ մեր ժողովրդի ոչ այնքան տոնական վերաբերմունքը: Այն, որ տարբեր երկրներում Սահամանդրության ընդունման օրը մեծից փոքր լիաթոք ուրախանում են, դրոշներով շքերթներ կազմակերպում, կարծես հայ իրականության կողմից դեռևս ընդօրինակված չէ: Պատճառները տարբեր են, սակայն դրական միտումը նկատելի է տարեցտարի: Կարելի է ասել, ՈՐ ՍԱ ՏՈՆ Է, ՈՐ ՆՇՎԵԼՈՒ Է ՎԱՂԸ… Ընդհանրապես ցանկացած նորին ընտելանալու և համապատասխան ռեակցիա տալու համար փորձաշրջան ու ժամանակ է պետք: Առաջին Սահամանդրության ընդունումից հետո անցել է 20 տարի և անվիճելի է, որ հասել ենք պատասխաններ գտնելու հասունությանը… մանրամասն →

Մեկ տարվա ընթացքում իմ թիմի հետ եղել ենք երեխաների համար նախատեսված հաստատություններում, այցելել ենք ծանր պայմաններում մեծացող մանուկների տներ և կապ ենք պահում այն երեխաների ու ծնողների հետ, ովքեր ունեն մեր կարիքը: Ընթացքում բացահայտել ենք որոշ խնդիրներ՝ փորձելով դրանց տալ նաև համակարգային լուծումներ: Այս խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցում ենք երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող և մտահոգ տեղական և միջազգային կառույցների հետ: Ամենաթարմ օրինակներից է այս ամսվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ Հայաստանում երեխաների համար արդարադատության մատչելիության խթանման նպատակով համատեղ մշակած գործողությունների ծրագրի մեկնարկը, որը ներառում է երեխայի իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության համար քրեական, քրեադատավարական և քրեակատարողական օրենսդրության ազգային և միջազգային փորձաքննություն: մանրամասն →

Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական Մեծ Պատերազմում տարած փառահեղ հաղթանակի 70 ամյակի կապակցությամբ: Մեր գործն արդար էր, քանզի այն ոչ միայն հայրենիքի պաշտպանության, այլև համամարդկային վեհ գաղափարների ծնունդ էր: Մեր պապերի ոգու և անմնացորդ նվիրումի շնորհիվ մեզ՝ սերունդներիս, ժառանգվեց ապրելու և արարելու անկոտրում կամք, հայրենիքը շենացնելու ու հզորացնելու պարտքի զգացում, իսկ մարդկությունն էլ ազատվեց նացիզմի կործանարար ճիրաններից: մանրամասն →

Տարիներ են անցել այն ժամանակներից, երբ Աշխատավորի օրը համազգային տոն էր: Դրան սպասում էին անգամ Ֆիզկուլտուրայի ժամերին գերազանց քայլող աշակերտները՝ հույս ունենալով գոնե այդ տարի մասնակցել մայիսմեկյան շքերթին: Այսօրվա երիտասարդներին գուցե դժվար է հասկանալ այն ժամանակվա իրենց տարեկիցներին, որոնց ուրախանալու քիչ, բայց զգացմունքային առումով անհամեմատ մեծ առիթներ կային: Ամեն դեպքում՝ սերունդների երկխոսության թերևս ամենահաջող օրինակը աշխատանքի հանդեպ սերն է: մանրամասն →

Պրոբացիան ենթադրում է օրենքով սահմանված և հանցագործություն կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժների ու միջոցների կատարում հասարակությունում։ Այն ներառում է մի շարք գործողություններ և միջամտություններ, որոնց թվում են վերահսկողությունը, ուղղորդումն ու աջակցությունը` ուղղված հանցագործություն կատարած անձի սոցիալական ներգրավմանը, ինչպես նաև հանրային անվտանգությանը նպաստելուն մանրամասն →

Մշո Բուլանուխի Թեղուտ (Ղարաղալ) գյուղում ծնված և ընտանիք կազմած Նադո Մանուկյանի գերդաստանին ևս բաժին հասավ տեսնել կիսավայրենի եկվորների անմարդկային վայրագությունները: Նադոն զոհվեց թուրքի ձեռքով, իսկ նրա ընտանիքը ապրեց տնազրկման ու գաղթի ցավը: մանրամասն →

Գիտաժողովի հարգելի մասնակիցներ, Հարգելի հյուրեր, Օսմանյան կայսրության կողմից մեկ դար առաջ իրականացված ոճրագործութունը այսօր ևս շարունակում է մնալ ցեղասպանությունների համար պատասխանատվության անխուսափելիության ապահովման և դրանով իսկ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորագույն խնդիր: Ուստի և մեր գիտաժողովի թեման կարևորվում է ինչպես հայ ժողովրդի դեմ կատարված մեծագույն ոճրագործության իրավական գնահատականի և համապատասխան պատասխանատվության ապահովման անհրաժեշտության տեսանկյունից, այլ նաև այն ցավալի իրադարձությունների ենթատեքստում, որոնք զարգանում են մեկ դար անց՝ արդեն մեր օրերում, նույն Միջին Արևելքում: մանրամասն →

Ընդամենը շաբաթներ առաջ հարգարժան պարոն Գագիկ Հարությունյանի հետ քննարկեցինք Վլադիմիր Նազարյանի հուշատախտակի տեղադրման գաղափարը և այսօր արդեն բացումն ենք անում այդ հուշատախտակի: Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին՝ գաղափարին միանալու և աջակցելու համար և բոլոր այն անձանց, ովքեր ապահովեցին կազմակերպական աշխատանքը: մանրամասն →

Ժամանակակից աշխարհում խտրականության դեմ պայքարը և դրանից բխող անհանդուրժողականության արդյունավետ կանխարգելումը պետությունների առջև ծառացած առաջնահերթ մարտահրավերներից է: Հետաքրքիր վիճակագրություն գոյություն ունի, Ինչպես բնութագրվում է միջազգային կազմակերպությունների իրավաբանությամբ, խտրականության վերացումը կամ դրա հնարավորին նվազեցումն ինքնին պետության իրավապաշտպան գործունեության արդյունավետ իրականացման կարևորագույն երաշխիք է: մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը