Բլոգ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՊՐԻԼԻ 7
07.04.2015 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՊՐԻԼԻ 7

Իմ շատ սիրելի կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Թող Ձեր կողքին միշտ լինեն այն տղամարդիկ, ովքեր արժանի են Ձեզ և ում շնորհիվ Դուք ժպտում եք և երջանկության զգացողություն ապրում: Առողջ եղեք ... Հատուկ շնորհավորանքներս իմ կյանքի ամենակարևոր և ամենասիրելի կնոջը՝ մայրիկիս: մանրամասն →

«Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը» հարցման արդյունքների ամփոփում
20.03.2015 «Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը» հարցման արդյունքների ամփոփում

Կայքի բացման օրվանից «Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը» հարցման արդյունքները մեղմ ասած հուսադրող չեն: Հարցվածների ճնշող մեծամասնությունը համարում է, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքները պաշտպանված չեն. 62,2 տոկոսը կարծիք է հայտնել, որ մարդու իրավունքները պաշտպանված չեն, իսկ 27,2 տոկոսը՝ պաշտպանված են մասամբ: Յուրաքանչյուր 10-րդ հարցվող է միայն համարում, որ մարդու իրավունքները պաշտպանված են Հայաստանում: Այս տվյալներն իսկապես մտորելու առիթ են: Իհարկե, առնվազն միամտություն կլիներ կարծելը, որ նման արդյունքներն անսպասելի էին: Տվյալ պատկերին նպաստող որոշ հանգամանքներ իհարկե կան: մանրամասն →

13.03.2015 Այսօր Չարենցի ծննդյան օրն է

«...Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին, ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն... Իսկ նրա փոխարեն կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով։ Եվ ուրիշ — ոչինչ։ Ոչ մի «երկիր Նաիրի», այլ միայն` մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան....»: մանրամասն →

05.03.2015 Կարդացեք Վազգեն Սարգսյան

Նա այն գրողներից էր, որ ասելիքը չէր վատնում, արտահայտվում էր պարզ ու առանց որևէ տողատակի ընթերցողին ՄՏԱԾԵԼՈՒ առիթ ու հնարավորություն էր տալիս: Խառնվածքի անկեղծ դրսևորումներ, բառերը սակրավորի ճշտությամբ ընտրող և մեր լեզվին տանտիրոջ իրավունքով մոտեցող վարպետ էր կանգնած յուրաքանչյուր գրական գործի ետևում: մանրամասն →

Մասնակցելու եմ գիրք նվիրելու արշավին
19.02.2015 Մասնակցելու եմ գիրք նվիրելու արշավին

Արդեն որքան ժամանակ է մայրաքաղաքի տարբեր հատվածներում զգուշացնող ցուցանակներ են փակցված «Գիրք կարդալը մոդայիկ է»: Սկզբում անհարմարության զգացում առաջացնող այդ զգուշացումը տարակուսելի էր: Հետո, երբ համամետություն անցկացրի տարբեր ժամանակներում ընթերցանությունը քարոզող ձևերի հետ, հիշեցի Խորհրդային տարիները: Այն ժամանակների քարոզչությունը, թերևս, հանճարեղ լուծում էր գտել ՝ ստեղծելով “ՍՏԵՆԿԱ” կահույքը, որի ճակատային հատվածում մի քանի դարականի գրապահարանն էր: Կահույքի տերերը ուզած-չուզած գրապահարանը լցնում էին գրքերով… մանրամասն →

Շնորհավոր տոնդ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
27.01.2015 Շնորհավոր տոնդ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Սիրելի հայրենակիցներ, պարոնայք սպաներ, հարգելի զինվորներ, Շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ։ Մեր իմաստուն ժողովրդի խաղաղասիրության, հայրենասիրության և կամքի արդյունքում է ծնվել մեր բանակը: Վերջին ժամանակներս հակառակորդի անհարկի ակտիվացումը ծանր է անդրադառնում բոլորիս վրա: մանրամասն →

Նախարարի ելույթը   բանտային բժշկության վերաբերյալ հուշագրի մասին
27.01.2015 Նախարարի ելույթը բանտային բժշկության վերաբերյալ հուշագրի մասին

Այս հուշագրի ստորագրմամբ կարծում եմ այսուհետ կակտիվանա Քրեակատարողական վարչության և բժշկական համալսարանի կապը, ինչի արդյունքում հնարավոր կլինի լուծել դատապարտյալների առողջությանն առնչվող մի շարք հրատապ հարցեր: մանրամասն →

Թո՛ղ 2015-ին ավելի շատ լինեն երջանիկ պահերը
01.01.2015 Թո՛ղ 2015-ին ավելի շատ լինեն երջանիկ պահերը

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր աշխատանքի, մեր հոգատար վերաբերմունքի, մեր անկոտրում հավատի շնորհիվ կստացվի հոգսեր թեթևացնել ու ճիշտ լուծումներ գտնել խնդիրներին: Թո՛ղ 2015-ին ավելի շատ լինեն երջանիկ պահերը և առավել տեսանելի արդյունքները … մանրամասն →

20.12.2014 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ազգային անվտանգության ծառայության հարգարժան տնօրեն, պարոնայք սպաներ, վետերաններ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ: Ձեր ծառայությունը անգնահատելի է մեր երկրի կայուն անվտանգության տեսանկյունից: Բոլոր ժամանակներում հասարակության կողմից խորը ակնածանքի արժանացած հայրենանվեր ծառայությունը ազգի ու հայրենիքի հանդեպ ունեցած մեծ պատասխանատվության, մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային զուսպ ու օրինակելի որակներ ունենալու արդյունք է: մանրամասն →

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
01.12.2014 Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Քրեակատարողական հիմնարկներրում հետևողականորեն իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Թերևս սրանով է պայմանավորված, որ վարակակիր և հիվանդ ազատազրկվածների թվի աճ չկա, ընդ որում դատապարտյալների խմբում են նաև օտարերկրյա քաղաքացիներ: մանրամասն →

1 2 3 4 5 6 7