Բլոգ

Շնորհավոր Հեռուստատեսության և Ողջույնի օրը
21.11.2014 Շնորհավոր Հեռուստատեսության և Ողջույնի օրը

Շատ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր և՛ Հեռուստատեսության և՛ Ողջույնի համաշխարհային օրն է: Ժամանակ կար, երբ բոլորիս օրը սկսում էր հեռուստահաղորդավարների ողջույնով: Շնորհավորում եմ բոլոր հեռուստաընկերությունների աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթելով լավատեսական լուրեր և բարձր տրամադրություն և թող բոլորիս օրը սկսվի հաճելի ողջույններով.... մանրամասն →

13.11.2014 Բարի՛ եղեք, մարդիկ

Այսօր մի կոնկրետ իրավիճակի կապակցությամբ հիշեցի երջանկահիշատակ Վլադիմիր Ռուբենիչի (իրավունքի դոկտոր Վլադիմիր Նազարյան) մի հանճարեղ արտահայտություն. «Մեզ մոտ դիմացինին ոչնչացնելու մարմաջը ավելի ուժեղ է, քան ինքնապաշտպանական բնազդը»: Հիրավի հանճարեղ է ասված: Լավ է, որ Ռուբենիչը մեր օրերի վիճակին ծանոթ չէ: Բարի՛ եղեք, մարդիկ ... ) մանրամասն →

Այսօր Էներգախնայողության միջազգային օրն է
11.11.2014 Այսօր Էներգախնայողության միջազգային օրն է

Ընդհանուր առմամբ համամիտ եմ այն տեսակետին, որ սոցիալական գովազդի ամենամեծ նվաճումը էներգիայի խնայողության կոչ անող հոլովակներն են, որոնց ազդեցությունը չափվում է խնայված էներգիայի քանակով: Այսօր Էներգախնայողության միջազգային օրն է: Ինձ համար մեծ կարևորություն է, որ անմասն չենք մնալու շրջակա միջավայրին առնչվող խմդիրներին լուծում տալուց: մանրամասն →

05.11.2014 Ցավակցում եմ Վլադիմիր Մովսիսյանի հարազատներին

Մեծ ափսոսանքով լսեցի, որ կյանքից հեռացել է Վլադիմիր Մովսիսյանը: Հայտնի գործչի մահն իսկապես անդառնալի կորուստ է: Իր կազմակերպչական հմտությունների և հայրենասիրության շնորհիվ նա պետական այր կոչվելու լավագույն օրինակներից էր: ... մանրամասն →

«Սկզբում նոտարիուս, հետո զագս» ... )))
30.10.2014 «Սկզբում նոտարիուս, հետո զագս» ... )))

Վաղը Նոտարական պալատի նոր գրասենյակի հանդիսավոր բացումն է: Նույն շենքում պիտի տեղակայված լինի նաև Ամուսնությունների պալատը: Ի դեպ, սա նաև մեր մասնակի հատուցումն է երևանցուն մեր հիշողությունների մեջ դեռևս կանգուն (անհասկանալի պատճառներով և տրամաբանությամբ ժամանակին ապամոնտաժված) Երիտասարդական պալատում տեղակայված նախկին շքեղ Ամուսնությունների պալատի դիմաց: մանրամասն →

Մամուլի աշխատողի օրվա առթիվ
16.10.2014 Մամուլի աշխատողի օրվա առթիվ

Մի ընկեր ունեմ, տարիներ առաջ սրբագրիչ էր աշխատում: Մի օր պայմանավորվել էինք հանդիպել: Երկար սպասեցի, տեսա չի գալիս, որոշեցի գնալ խմբագրություն: Սիրալիր պահակի հետ մի երկու բառ փոխանակեցի ու մտա ներս: Ինձ տեսավ, շատ ուրախացավ, թեև անակնկալի եկավ. ըստ երևույթին մոռացել էր մեր հանդիպման մասին: «Ինչ լավ ա, որ եկար, նստիր էս լավաշը կարդա, որ պետք ա էջը կապենք» - արագ-արագ, վազող լեզվով դիմեց ինձ: Գլխի ընկա ինչ է ուզում ու սկսեցի կարդալ երկաթուղու մասին հոդվածը: Ես դեռ մատիտով փորձում էի իմ նկատած վրիպակներն ուղղել, ընկերս կեսկատակ հայտարարեց. «Մինչև գործդ ավարտես՝ ես վաղը չէ մյուս օրվա թերթն էլ սրբագրեմ, ու հետո դուրս կգանք»: Այստեղ համբերությունս սպառվեց և իմ սրբագրիչի «առաքելությունը» անավարտ մնաց ... մանրամասն →

05.10.2014 Այսօր Ուսուցչի օրն է

Դպրոցում ամենսիրածս առարկան պատմությունն էր: Ինձ թվում է առարկան սիրել եմ հատկապես ուսուցչիս՝ Արթուր Նիկողոսյանի շնորհիվ: Համադասարանցիներս կհիշեն, թե ինչպես էր անցնում պատմության 45 րոպեն, երբ մեր ուսուցիչը մեզ մի քաղաքակրթությունից տեղափոխում էր մյուսը՝ մեր հիշողության մեջ հավերժ դաջելով պատմության պատկերավոր դրվագներ: մանրամասն →

29.09.2014 Ցավակցում եմ Դավիթ Հակոբյանի մահվան կապակցությամբ

Ցավով տեղեկացա Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի մահվան մասին: Հայ քաղաքական միտքը կորցրեց գաղափարի մարտիկի, ում յուրօրինակ և կոլորիտային մեկնաբանություններն ու զուգահեռներ անցկացնելու անվրեպ կարողությունը երկար են հիշվելու: Անվիճելի է, որ քաղաքական բանավիճային մշակույթը հանձին Դավիթ Հակոբյանի ստացավ նոր երանգ և հանդուրժողականության որակներ: ՀՀ արդարադատության նախարարության և իմ անունից ցավակցում եմ Դավիթ Հակոբյանի հարազատներին և մերձավորներին քաղաքական գործչի անժամանակ մահվան կապակցությամբ: մանրամասն →

Շնորհավոր Անկախության տոնը
21.09.2014 Շնորհավոր Անկախության տոնը

Չմոռանանք, որ պատվով ենք դուրս եկել համատարած խավարից, երգով ենք հաղթել վհատությանը, հումորով ենք մոտեցել անելանելիությանը և հավատով ենք լցրել մեր վաղվա օրը: Անկախությունը ազգի ազատությունն է, շահում է այն ազգը, ում հաջողվում է ճիշտ օգտվել իր ազատությունից: մանրամասն →

Ինձ վրա տպավորություն թողած գրքերը
17.09.2014 Ինձ վրա տպավորություն թողած գրքերը

Facebook-յան մի շարք ընկերներիս հետաքրքրությունը բավարարելու համար փորձեմ թվարկել առաջինը մտաբերած (իրականում ցանկը շատ ավելի մեծ է) այն գրքերն ու ստեղծագործությունները, որոնք տպավորել են ինձ, տվել են դատողությունների և վերլուծության նյութ, հարստացրել են կարևոր ինֆորմացիայով. մանրամասն →

1 2 3 4 5 6 7