Հարցազրույցներ

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԻ ՏԱՐՎԵԼ
17.07.2019 ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԻ ՏԱՐՎԵԼ

Նախ, պետք է միշտ հիշել. որեւէ ներքաղաքական հարցի շուրջ որոշման իրավունքը պետությանն է, եւ սուվերենն է վերջնական կամքի դրսեւորողը։ Այս առումով նաեւ տեղին է հիշեցնել Վենետիկի հանձնաժողովի կարգավիճակի մասին՝ որպես Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմնի։ Այս հանձնաժողովը, որը կազմված է գերազանցապես սահմանադրական իրավունքի ոլորտում անկախ փորձագետներից, իրավասու է ընդունել միայն խորհրդատվական բնույթի փաստաթղթեր: Այսինքն, պետությունը սահմանադրական բարեփոխումների կամ ներպետական օրենսդրության կատարելագործման ընթացքում կարող է օգտվել այս մարմնի երաշխավորություններից։ Միաժամանակ տեղին է հիշել, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների ուժը եվրոպական կառույցներում բավականին բարձր է, եւ այդ իսկ պատճառով մեր որոշումները պետք է լինեն մաքսիմալ պատճառաբանված, Սահմանադրության տառին եւ ոգուն, ինչպես նաեւ Եվրոպական կոնվենցիային համապատասխանող։ Հատկապես այն դեպքերում, երբ այդ որոշումներն այս հանձնաժողովի, այսպես ասած, «դաբրոն» չունեն։ մանրամասն →

ՍԴ անդամ-դատավոր տեխնիկական վրիպակի վրա կառուցված հայտնի իրավական դիրքորոշումը արհեստածին է և փակուղային․ Հովհաննես Մանուկյան
17.07.2019 ՍԴ անդամ-դատավոր տեխնիկական վրիպակի վրա կառուցված հայտնի իրավական դիրքորոշումը արհեստածին է և փակուղային․ Հովհաննես Մանուկյան

Այո՛, այդ գործի քննության ժամանակ ես Վճռաբեկ դատարանի նախագահն էի, բայց անձամբ որպես դատավոր չեմ մասնակցել գործի քննությանը՝ վճռաբեկության կարգով։ Փաստն ինքնին գնահատելն անիմաստ եմ համարում, քանզի քրեական դատավարությունը էմոցիոնալ գնահատականների նկատմամբ անտարբեր է, իսկ իրավական գնահատական տալու համար տեղեկություններս բավարար չեն։ Հարցին տիրապետում եմ այնքանով, որքանով հասու եմ զուտ հրապարակային աղբյուրներին։ մանրամասն →

Մինչև իշխանության հստակ քայլերն ու հաստատակամությունը չերեևա, որևէ դատավոր հրաժարական չի տալու. Հովհաննես Մանուկյան
31.05.2019 Մինչև իշխանության հստակ քայլերն ու հաստատակամությունը չերեևա, որևէ դատավոր հրաժարական չի տալու. Հովհաննես Մանուկյան

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: -Եկեք այդ տերմինոլոգիայից հրաժարվենք` հեղափոխություն, հակահեղափոխություն… Մեկ տարուց ավելի է անցել, ակտուալ չէ այլեւս, եթե չասեմ` ծիծաղելի է: Ի?նչ ասել է հեղափոխական. գործադի՞րն է հեղափոխական, որտեղ 99 տոկոսով նախկին համակարգից եկած կադրերն են աշխատում, թե՞ օրենսդիրը, որն իր աշխատաոճով, պրոֆեսիոնալիզմով ու տեմպերով զիջում է նույնիսկ ՀՀԿ-ի խորհրդարանին: Խնդիրը բացարձակապես այլ է. Ժողովրդական շարժման արդյունքում ձեւավորված իշխանությունը չուզեց կամ, ավելի ճիշտ, ի զորու չեղավ ստանձնել պատասխանատվությունը դատաիրավական բարեփոխումների եւ դատական իշխանության արդյունավետ գործունեության համար, եւ արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք: Ինչպես ժողովուրդն է ասում, «չուտողի մալը ուտողին հալալ է»… մանրամասն →

20.08.2018 Սա կարևոր միջոց է չկորցնելու ուղղակի և կենդանի շփումը հանրության հետ. Հովհաննես Մանուկյանը` Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասին

Վստահ եմ որ չափազանց մարդաշատ է լինելու հրապարակը և ժողովրդի ոգևորության էներգիան նոր լիցք կստանա։ Այսօր, ինչպես 3 ամիս առաջ, պետք է լինել Նիկոլի կողքին և բոլոր մտահոգ և հայրենասեր մարդկանց կոչ եմ անում ներկա լինել հանրահավաքին։ Սակայն շատ ավելի կարևոր են այն ուղերձները, որոնք Նիկոլ Փաշինյանը կհղի հայ հանրությանը։ Ես կուզեի վարչապետի շուրթերով խոսեր իշխանության հաստատակամ ուժը՝ հնչեցնելով այսօրվա օրակարգային ամենաէական հարցերի վերաբերյալ նրա հստակ մոտեցումները և առաջիկա պրակտիկ քայլերը։ Որպես առավել էական խնդիր չափազանց կարևոր է խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետի հրապարակումը։ Բազմիցս ասել եմ, որ Փաշինյանի կառավարության ողջ գործունեությունը որպես հիմնանպատակ պիտի ունենա լեգիտիմ խորհրդարանի ձևավորումը։ մանրամասն →

07.05.2018 Սահմանադրության վերանայումն անխուսափելի է. չէր կարելի «ոտքի վրա» Սահմանադրություն փոխել. Նախկին նախարար

Արդեն այդ խորհրդարանի ձևավորած կառավարության ծրագիրը պետք է արտահայտի Հայաստանի զարգացման տեսլականը առաջիկա տարիների համար։ Ըստ իս՝ այդ կառավարությունն առաջնահերթ պիտի լուծի կոռուպցիայի, այդ թվում՝ քաղաքական կոռուպցիայի վերացման խնդիրը, քաղաքական համակարգի առողջացման, մասնավորապես քաղաքական մենաշնորհի վերացման խնդիրը, տնտեսական ազատություների և, մասնավորապես, հակամենաշնորհային արդյունավետ քաղաքականության ձևավորման խնդիրը։ Մարդու իրավունքների պաշտպանության և ապահովման մակարդակը երկրում հնարավոր է բարելավել միայն նման գլոբալ ինստիտուցիոնալ, եթե կուզեք՝ հեղափոխական տեղաշարժերով, այլ ոչ թե «վենետիկյան» կամ այլ տարաբնույթ արտաքին կամ ներքին բազմագույն և բազմաձև հանձնաժողովների քիմքին հաճո և պատվերով գրված օրենքներ դաջելով Ազգային ժողովում։ մանրամասն →

ՀՀ-ում ցմահ դատապարտյալների զգալի մասը դատապարտվել է այն ժամանակ, երբ դատավարական ընթացակարգերը շատ անկատար էին, դա ցավոտ հարց է. Հովհաննես Մանուկյան
05.03.2018 ՀՀ-ում ցմահ դատապարտյալների զգալի մասը դատապարտվել է այն ժամանակ, երբ դատավարական ընթացակարգերը շատ անկատար էին, դա ցավոտ հարց է. Հովհաննես Մանուկյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերին՝ նշելով, որ սա իսկապես բարդագույն հարց է։ Ըստ նրա՝ ցմահ դատապարտյալների զգալի մասը դատապարտվել է այն ժամանակներում, երբ դատավարական ընթացակարգերը շատ անկատար էին, հետաքննության և նախաքննության մարմինների գործունեության որակական լրիվ ուրիշ պատկեր էր։ Հովհաննես Մանուկյանը խոսում է նաև ընդհանուր իրավասության դատարան ձևավորելու, դատական տուգանքի, ինչպես նաև այլ հարցերի մասին։ մանրամասն →

«Չեմ մտաբերում մի երկիր, ուր կառավարության նիստերը հանրային պարտադիր հեռարձակման են տրվում»
03.02.2018 «Չեմ մտաբերում մի երկիր, ուր կառավարության նիստերը հանրային պարտադիր հեռարձակման են տրվում»

Կառավարության նիստերի ուղիղ հեռարձակման, իմ կարծիքով ոչնչով չհիմնավորված որոշումը, բերեց մի շատ բացասական երևույթի․ վերացավ կաբինետի՝ որպես իշխանության քաղաքական պատասխանատվությունը կրող միասնական թիմի կոլեգիալ քննարկումների արդյունքում ծնվող քաղաքական որոշումներ կայացնելու մշակույթը։ Արդյունքում բավականին ակտուալ է դառնում այն ռիսկը, երբ կառավարությունը դադարում է լինել քաղաքական առումով համապարտ պատասխանատվություն կրող գործիչների թիմ և վերածվում է սոսկ իրենց ոլորտի համար պատասխանատու «տնօրենների» ակումբի։ մանրամասն →

Դռնբաց նիստերը երբեմն կաշկանդել են ինձ, եվ ես սուր հարցադրումներ եմ արել նիստից առաջ
03.02.2018 Դռնբաց նիստերը երբեմն կաշկանդել են ինձ, եվ ես սուր հարցադրումներ եմ արել նիստից առաջ

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն արագ արձագանքեց գործող նախարար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությանը՝ պատասխանելով մեր հարցերին։ Հիշեցնենք, որ այս շաբաթ կառավարության նիստում Դ․ Հարությունյանը զեկուցեց մի նախագիծ, որով առաջարկում է կառավարության նիստերն ապրիլից հետո անցկացնել դռնփակ ռեժիմով։ Այսինքն՝ այլեւս ուղիղ հեռարձակումներ չեն լինի, եւ լրագրողները չեն իմանա, թե ինչ են քննարկում կառավարության նիստում։ Թեպետ առանձնապես բան էլ չէին քննարկում, բայց անգամ այդ մի ձեւական քննարկումից էլ են ուզում հանրությանը զրկել։ Եվ սա համարում են «ժողովրդավարական քայլ»՝ ինչպես արտահայտվեց Դավիթ Հարությունյանը։ Հիմնավորումն էլ այն է, որ նախարարները կաշկանդվում են լրագրողներից ու չեն կարողանում ազատ արտահայտել իրենց մտքերը։ մանրամասն →

«Մարդը կարող է փչացնել պաշտոնը, նաեւ այդ պաշտոնի կշիռը բարձրացնել»
20.12.2017 «Մարդը կարող է փչացնել պաշտոնը, նաեւ այդ պաշտոնի կշիռը բարձրացնել»

Հարցազրույց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ – Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար Նոր տարին, բացի ընտանեկան տոն լինելուց: -Նվաճումների եւ ձախողումների վերլուծություն, արդյունքների ամփոփում եւ իհարկե՝ հետեւություններ ապագայի համար։ Նոր տարին նորի սկիզբ է միշտ ինձ համար՝ նոր ծրագրերի, գաղափարների եւ հարաբերությունների։ մանրամասն →

Ինքս միշտ շտապում եմ...Հովհաննես Մանուկյանն ամփոփում է
18.12.2017 Ինքս միշտ շտապում եմ...Հովհաննես Մանուկյանն ամփոփում է

Մոտենում է տարեմուտը: Ամանորյա եռուզեռի մեջ առօրյա հոգսերը ոգևորված խեղդող մեր քաղաքացիները կյանքի փիլիսոփայության մասին մտորումնները կարծես մոռացության են տվել: Asekose.am-ի 2017 թվականն ամփոփող բլից հարցերին է պատասխանում արդարադատության նախկին նախարար, «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության հիմնադիր Հովհաննես Մանուկյանը: - Պարոն Մանուկյան, ինչու՞ ենք շտապում և ու՞ր: մանրամասն →

1 2 3 4 5 6 7 8 9 10 11