Հարցազրույցներ

XXI դարը համարվում է հանրային դիվանագիտության դարաշրջան, ուստի ե՛ւ կհաղթեն, ե՛ւ միջազգային ասպարեզում իրենց արժանապատիվ տեղը կամրապնդեն այն երկրները, որոնք հակառակորդներից ավելի արագ ու լիարժեք կկիրառեն դրա հնարքները։ Սա է պատճառը, որ մենք, նկատի ունեմ իմ հիմնած «Կովկասյան գործընկերություն» կազմակերպությունը, կարեւորում ենք ակտիվությունն այս ոլորտում եւ նաեւ շեշտադրում պետական ջանքերի կիրառման անհրաժեշտությունն այս բնագավառում։ մանրամասն →

-Ձեր հարցադրումը մի քանի խնդիր է պարունակում: Փորձեմ անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին։ Դատարանների ծանրաբեռնվածությունն իրոք խնդիր է այսօր։ Բնակչություն-դատավորների թվաքանակ համամասնությամբ Հայաստանը բավական համեստ դիրքերում է։ Բայց սա չէ միակ պատճառը։ Մեր դատավարությունները չափից դուրս ծանրաբեռնված են, դատավարական ընթացակարգերը, երբեմն, չափազանց ձևականացված են և դատավորի ճկունությունն ավելորդ սահմանափակում են: Հիշենք թեկուզ քրեական գործերով դատական վերջնական ակտի հրապարակման տաղտկալի ընթացակարգը։ մանրամասն →

-Ձեր հարցադրումը մի քանի խնդիր է պարունակում: Փորձեմ անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին։ Դատարանների ծանրաբեռնվածությունն իրոք խնդիր է այսօր։ Բնակչություն-դատավորների թվաքանակ համամասնությամբ Հայաստանը բավական համեստ դիրքերում է։ Բայց սա չէ միակ պատճառը։ Մեր դատավարությունները չափից դուրս ծանրաբեռնված են, դատավարական ընթացակարգերը, երբեմն, չափազանց ձևականացված են և դատավորի ճկունությունն ավելորդ սահմանափակում են: Հիշենք թեկուզ քրեական գործերով դատական վերջնական ակտի հրապարակման տաղտկալի ընթացակարգը։ մանրամասն →

Ահավասիկ, նայենք թեկուզ Ազգային ժողովի կազմը, որտեղ այսօր նվազագույնի է հասցված ոչ քաղաքական, երբեմն նույնիսկ «փողոցային» էլեմենտի ներկայությունը: Քաղաքական բանավեճի և ընտրողի հետ խոսելու դրական մշակույթ, այնուամենայնիվ, ձևավորվում է: Թեև շատ գործ կա անելու այս առումով: Սա ուղղակիորեն փոխկապակցված է քաղաքական համակարգի զարգացման, կուսակցությունների ամրապնդման և որակյալ քաղաքական մշակույթ ձևավորելու հրամայականի հետ: մանրամասն →

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը պաշտոնը թողնելուց՝ 2015-ից հետո զբաղվում է հասարակական, բարեգործական աշխատանքներով, մշակութային կյանքին է ակտիվորեն ներգրավված, գումարած՝ նաեւ Ֆեյսբուքում է ակտիվ։ Անցյալ տարի ստեղծել են մի կազմակերպություն՝ «Կովկասյան գործընկերություն» անունով, որի կանոնադրական նպատակների մեջ ներառված է հասարակությունների միջեւ երկխոսությունը, մասնավորապես՝ մշակութային բնագավառում։ Մեկը նախօրեին Մոսկվայի տանը կազմակերպված ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացվեցին Սերգեյ Փարաջանովի մտերիմ լուսանկարիչ Յուրի Մեչիտովի հեղինակային գործերը, Փարաջանովից հայտնի լուսանկարներ։ Մանուկյանի մասնակցությունը պայմանավորված է Վրաստանում ՀՀ դեսպան եղած լինելու հանգամանքով։ մանրամասն →

Անկուսակցական եմ, երբեք չեմ եղել որեւէ կուսակցության անդամ կամ քաղաքական միավորման կազմում: Քաղաքական դաշինքների մասին բան չունեմ ասելու: Շատ կուզեի, որ հաջողվեր մեր երկրում ստեղծել կայուն եւ հավասարակշռված քաղաքական համակարգ` կայացած քաղաքական կուսակցություններով, գրագետ եւ ճիշտ ինստիտուցիոնալ մեխանիզմներով: Սա երաշխիք կլիներ քաղաքացիների ընտրական իրավունքի բովանդակային ապահովման համար: Մասնավորապես` ընտրություններից հաշված շաբաթներ առաջ չէին ստեղծվի նոր քաղաքական միավորներ, այն էլ քաղաքական ներկապնակի բոլոր գույները կրող անհատների ու կուսակցությունների մասնակցությամբ: Դե ընտրող, արի ու կողմնորոշվիր` ով ո՞վ է, ով ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է ուզում եւ, վերջապես, ու՞մ է պետք ճիշտ տալ քվեն: մանրամասն →
Պետական եւ քաղաքական համակարգում վերջին 20 տարիներին որտեղ ես հայտնվել եմ, հայտնվել եմ ոչ միայն եւ ոչ այնքան իմ ցանկության պատճառով, որքան ինձ արված համագործակցության առաջարկներին իմ համաձայնության արդյունքում: Իմ կյանքում բան չի փոխվել: մանրամասն →
– Ես այն նախկին պաշտոնյաներից եմ, որոնք իրենց կյանքը պատկերացնում են նաև առանց պետական ծառայության: Սա առաջին դեպքը չէ, երբ ես պետական ծառայությունից դուրս իմ գործունեությունն եմ ունեցել: Սա ինձ համար արտասովոր իրավիճակ չէ: Ես այս պահին ավելի շատ զբաղված եմ մասնագիտական-փորձագիտական աշխատանքով: մանրամասն →

Այսուհետ ստուգումների անցկացման գործառույթը վերապահվելու է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին: ArmLur.am-ը փորձեց արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանից ճշտել, թե որքանով են արադարացված այս որոշումները, և ինչ է կորցնելու նախարարությունը: Ի պատասխան Մանուկյանը նշեց, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, և սա հերթական քայլն էր տեսչական բարեփոխումների իրականացման համատեքստում, ինչը ենթադրում էր տեսչական գործառույթների կենտրոնացում: մանրամասն →

«Հասարակական ծրագրերի շրջանակներում ավելի շատ զբաղված եմ բարեգործական ծրագրեր իրականացնելով: Զբաղվում ենք Գյումրիի խնդիրներով: Բացի այդ, զբաղվում եմ նաև հայ–վրացական հարաբերությունների ընդլայնման ծրագրերով, քանի որ շատ եմ կարևորում մեր արտաքին քաղաքական հարաբերությունների հայ–վրացականին վերաբերող լրջագույն ուղղությունը»: մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը