Հարցազրույցներ

 Որեւէ զարգացում չեմ բացառում
20.10.2016 Որեւէ զարգացում չեմ բացառում

Ամեն բան հնարավոր է: Բայց ասեմ, որ ես պատկանում եմ այն մարդկանց թվին, ովքեր իրենց կյանքը պատկերացնում են նաև առանց պաշտոնի: Միշել Դե Մոնտենն ասում էր. «Ես չեմ ճանաչում առավել դժբախտ մարդկանց, քան նրանց, ովքեր նախանձում են բարձրաստիճան պաշտոնյաներին»: մանրամասն →

Մրցակցող ուժերը խոհեմություն կունենան և սրացումներ թույլ չեն տա. արդարադատության նախկին նախարարը` գալիք ընտրությունների  մասին
29.09.2016 Մրցակցող ուժերը խոհեմություն կունենան և սրացումներ թույլ չեն տա. արդարադատության նախկին նախարարը` գալիք ընտրությունների մասին

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում և մի շարք այլ քաղաքաներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ: մանրամասն →

Գյումրին ավելի լավին է արժանի. Հովհաննես Մանուկյան
21.09.2016 Գյումրին ավելի լավին է արժանի. Հովհաննես Մանուկյան

Ամենասարսափելին կլինի այն իրավիճակը, եթե հանկարծ պարզվի այս ողբերգական դեպքի և ընտրական գործընթացների պատճառահետևանքային կապը: Հույս ունեմ, որ դա այդպես չէ: Հակառակ պարագայում այս պահից սկսած ցանկացած ընթացքի դեպքում քաղաքում ընտրության արդյունքները մշուշոտ կլինեն և ձևավորված իշխանության հեղինակությաւնը՝ անկայուն: մանրամասն →

23.06.2016 Հովհաննես Մանուկյանը կվերադառնա քաղաքականություն

Չմտածեք, որ ես սա ասելով՝ փորձում եմ ճշմարտության դեմ մեղանչել, չմատնանշել մեղավորներին կամ անելանելիության եզրահանգում անել: Պարզապես ճիշտ ախտորոշումն է բուժման նախապայմանը: Եվ նաեւ սա հաշվի առնելով՝ վստահ եմ, որ կոռուպցիայի վերացման համար հզոր եւ հստակ ձեւավորված քաղաքական կամք է անհրաժեշտ: Հայեցակարգերը, խորհուրդները, օրենքների փոփոխությունները, նոր ինստիտուտների ձեւավորումը սոսկ գործիքներ են խնդրի լուծման համար: Կունենա՞ կառավարությունն այդ քաղաքական կամքը՝ իրավիճակ կփոխվի, չի ունենա՝ դեռ երկար կշարունակենք խորհուրդներ ստեղծել եւ հայեցակարգեր ընդունել: մանրամասն →

2015-ի հայկական ֆեմիդային և վագրի թռիչքներին սպասելիս. արդարադատներ և տնտեսագետներ
15.01.2016 2015-ի հայկական ֆեմիդային և վագրի թռիչքներին սպասելիս. արդարադատներ և տնտեսագետներ

Հովհաննես Մանուկյան- Կառավարության նիստերից մեկին վարչապետի՝ ամուսնալուծությունների թվի աճի պատճառների վերաբերյալ հարցին իմ տված պատասխանը. ասացի՝ խնդրում եմ արձանագրել, որ ամուսնալուծությունների վիճակագրության նման աճը պայմանավորված չէ նախարարության գործունեության հետ: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանը հունվարի 1-ին Ձմեռ պապ կդառնա Գյումրիի վագոն-տնակներում ապրող երեխաների համար
01.01.2016 Հովհաննես Մանուկյանը հունվարի 1-ին Ձմեռ պապ կդառնա Գյումրիի վագոն-տնակներում ապրող երեխաների համար

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 1-ին Ձմեռ պապիկի հագուստով շրջելու է Գյումրիի վագոն-տնակներում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մանուկյանն ամփոփել է 2015թ.-ն եւ անդրադարձել գալիք տարվա անելիքներին: մանրամասն →

Ինչու՞ եք կարծում, որ Ձեր երկրի արդարադատության նախկին նախարարը նման պրիմիտիվ խնդրանքներով կարող է դիմել Ձմեռ Պապին
24.12.2015 Ինչու՞ եք կարծում, որ Ձեր երկրի արդարադատության նախկին նախարարը նման պրիմիտիվ խնդրանքներով կարող է դիմել Ձմեռ Պապին

Xnews.am-ի ամանորյա բլից- հարցազրույցը` ՀՀ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ: Պարոն Մանուկյան, այս տարվա գլխավոր ձեռքբերումը, եւ բացթողումը Ձեր կարծիքով: -Անցնող տարին ձեռքբերումներով հարուստ չէր: Ընդհակառակը, մարդկային անհանդուրժողականության հետևանքով կորուստների հանգեցրած խոշոր բացթողումներն էին շատ թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում, թե՛ ընդհանրապես աշխարհում: Որպես ձեռքբերում այնուամենայնիվ կնշեի Հունական ճգնաժամի հետևանքով եվրոպական մշակութային-հոգևոր և տնտեսա-քաղաքական միասնական հանրույթի կազմաքանդման վտանգից խուսափելը: Եվրոպան իր մշակութաբանական էությամբ մարդկության պատմության ընթացքում արձանագրված խոշորագույն արժեքներից է, իսկ դրա գոյությունը՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից կարևորագույն ստաբիլիզացնող գործոն: մանրամասն →

22.12.2015 Տարվա գլխավոր Իրադարձությունը, Տարվա Խրատը, եւ Տարվա Կինը՝ ըստ Հովհաննես Մանուկյանի

Fnews.am-ը նախատոնական օրերին ամփոփելու է տարվա ձեքբերումներն ու բացթողումները՝հայտնի քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնյաների, ինչպես նաեւ լրագրողների աչքերով՝ փորձելով ամփոփել տարվա կարեւորագույն իրադարձություններն ու նույնիսկ ամենափոքր հաջողությունները, որոնք նույնպես գնահատել ու արժեվորել է պետք: Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին մեր հարցադրումը այսպիսին էր. -Պարոն Մանուկյան, կխնդրեի մատնանշեիք 2015 թթ-ի ձեռքբերումներն ու բացթողումները: Եւ եթե դեմ չեք, կխնդրեի մի փոքր անկեղծանալ եւ նշել, ո՞րն է ըստ Ձեզ եղել Տարվա իրադարձությունը, Տարվա խրատը, եւ ամենավերջում.ո՞ւմ կհամարեիք այսպես ասած Տարվա կինը: մանրամասն →

Քաղաքականությունից հեռանալ հնարավոր չէ. Հովհաննես Մանուկյան
03.12.2015 Քաղաքականությունից հեռանալ հնարավոր չէ. Հովհաննես Մանուկյան

Իոսիֆ Ստալինի դիմանկարը, Շելկունչիկը, հռոմեական զինվորներն ու ֆրանսիական խաղաքարերով շախմատը: Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի աշխատասենյակը սովորական չես համարի, այստեղ առկա են տարբեր երկրներից արձանիկներ, նկարներ և հուշամեդալներ: Բազմազան են նաև արդարադատության նախկին նախարարի հետ հարցազրույցի թեմաները՝ Սահմանադրական փոփոխություններից մինչև վարորդների իրավունքների պաշտպանություն: Ի՞նչ դիրքորոշում ունի պարոն Մանուկյանը Սահմանադրության փոփոխության մասին, ո՞ր դեպքերում է պետք առաջնորդվել «յոթ չափել, մեկ կտրել» գործելակերպով, ինչով է զբաղվում նախկին նախարարի՝ «չաղ», հայկական ընտանիքը: Այս և այլ հարցերի պատասխանները կարդացեք «ՀՀ արդարադատության նախարարները» նախագծի հերթական հարցազրույցում: մանրամասն →

Արդարադատության նախկին նախարարը ընկերության, փողի, ինչ-որ բաներից հրաժարվելու ու հեռանալու մասին:
16.11.2015 Արդարադատության նախկին նախարարը ընկերության, փողի, ինչ-որ բաներից հրաժարվելու ու հեռանալու մասին:

ընկերություն Երբ տարիներն անցնում են, և դրանց հեռավորությունից ավելի հստակ ես զգում ընկերության կարևորությունը, ժամանակի ընթացքում պարզում ես, որ դադարել ես ձեռք բերել նոր ընկերներ և սկսել ես կորցնել որոշներին: Իմ կյանքում էլ այնպես եղավ, որ ընկերոջս կորցրեցի: Խորապես ազդվել եմ: Երկար պայքարում էի այդ մտքի դեմ ու ինքս ինձ համոզում էի, որ այդպես չէ: Ընկերությունն էգոիզմ չի հանդուրժում: Այն ինքնազոհողություն է պահանջում: Ընկերությունը հենվում է լսելու և հասկանալու ունակության վրա։ մանրամասն →

1 2 3 4 5 6 7 8 9 10 11