Հարցազրույցներ

Ամուսնալուծությունների թիվը 30 տոկոսով աճել է. Նախարարը՝ պատճառների մասին
17.02.2015 Ամուսնալուծությունների թիվը 30 տոկոսով աճել է. Նախարարը՝ պատճառների մասին

Մեր օրերում ընտանիքի ինստիտուտը կարծես թուլացրել է իր ավանդական ընկալումը, ինչի արդյունքում սոցիալական, հոգեբանական կամ ցանկացած բնույթի անհամաձայնություն կարող է վերաճել ամուսնալուծության: Այսօր ամուսնալուծությունների լուրջ պատճառ են նաեւ հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունները: Չեմ խոսում էլ այնպիսի քաղաքակրթական «առաջընթացի» մասին, ինչպիսին էմանսիպացիան է: մանրամասն →

Վստահեցնում եմ… «Անդին» ամսագրի հյուրն է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը
19.01.2015 Վստահեցնում եմ… «Անդին» ամսագրի հյուրն է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը

-Բազմիցս նշել եմ, որ նախարարության առաջնահերթություններից է արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: Կարծում եմ հանրության գնահատականն է անաչառ ղեկավարման ամենաճիշտ և չափելի գործիքը: Ինչ վերաբերում է ղեկավարման իմ ոճին, ապա սկզբունքը մեկն է. կազմակերպել այնպես, որ աշխատի ամբողջական համակարգը, ոչ թե առանձին մարդիկ, այս դեպքում է միայն հնարավոր հասնել հաջողության և բացառել աշխատանքների կախումը անձերից, այս կամ այն պաշտոնը զբաղեցնողի փոփոխումից: մանրամասն →

Երբ ավտոտնակում տեսա ամանորյա նվերս, հասկացա՝ Ձմեռ պապ չկա. Հովհաննես Մանուկյան
01.01.2015 Երբ ավտոտնակում տեսա ամանորյա նվերս, հասկացա՝ Ձմեռ պապ չկա. Հովհաննես Մանուկյան

Երբ առաջին անգամ բացահայտեցի, որ Ձմեռ պապ չկա, խորը հիասթափվեցի: Դա պատահաբար ստացվեց. երբ նախորդ օրն ավտոտնակում տեսա ամանորյա նվերս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →

26.12.2014 «Հայրս գնումների մասնագետն է, մայրս` շեֆ խոհարարը, կինս մեր շտապ օգնությունն է, իսկ ինձ վրա է մսի ընտրությունը». Արդարադատության նախարար

Ամանորյա թեմայով Life.panorama.am-ի հարցադրումներին պատասխանում է Արդարադատության նախարար Հովհանես Մանուկյանը: -Պարոն նախարար ինչպիսի՞ տոն է Ձեզ համար Ամանորը: -Միակ լիարժեք տոնն է, ամենաընտանեկանը: Ինչպե՞ս եք սովորաբար դիմավորում Նոր տարին, և ի՞նչ ծրագրեր ունեք այս տարվա համար նախատեսված: - Սովորաբար դիմավորում եմ շատ ջերմ ընտանեկան մթնոլորտում: Մեր մեծ ընտանիքով հավաքվում ենք սեղանի շուրջ, որից հետ Ձմեռ Պապը (ես) նվերներ է հանձնում բոլորին՝ տատիկ պապիկից մինչև փոքր Ալեքսանդր: Այս տարի եթե հաջողվի Ամանորը կնշենք քաղաքից դուրս: մանրամասն →

Որքա՞ն գումար է ծախսելու արդարադատության նախարարն Ամանորին
25.12.2014 Որքա՞ն գումար է ծախսելու արդարադատության նախարարն Ամանորին

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ամանորին ընդառաջ Slaq.am-ն իրականացնում է փոքրիկ հարցազույցներ հայտնի մարդկանց հետ, պարզելու Ամանաորի հետ կապված վերջիններիս ծրագրերն ու երազանքները: Այս անգամ մեր զրուցակիցը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն է: մանրամասն →

Յուրացրել է կյանքին փիլիսոփայորեն մոտենալու նրբությունները
24.12.2014 Յուրացրել է կյանքին փիլիսոփայորեն մոտենալու նրբությունները

Hayeli.am-ի ամանորյա բլից հարցերին պատասխանում է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Ամենաթանկ նվերը, որ ստացել եք 2014 թվականին: Երևան վերադառնալու հնարավորությունը: Տարվա հիասթափությունը: -Նորմալ տարի էր, առանց լուրջ հիասթափությունների: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանն ամփոփում է տարին. Կուզեմ ժամանակ ունենալ գիրք կարդալու և սպորտով զբաղվելու համար
24.12.2014 Հովհաննես Մանուկյանն ամփոփում է տարին. Կուզեմ ժամանակ ունենալ գիրք կարդալու և սպորտով զբաղվելու համար

Aysor.am-ը ամփոփում է տարին: Յուրաքանչյուր ոլորտի տարեկան ամփոփումը՝ նախարարի հետ: Արդարադատության ոլորտի խնդիրների, ձեռքբերումների, անցնող տարվա ու սպասելիքների մասին զրուցել ենք Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ: -Ինչ անձնական և գործնական ակնկալիքներ ունեք եկող տարվանից: -Աշխատանքային առումով կուզեմ, որպեսզի ավելի շատ դրական բաներ արձանագրենք, քան նախորդ տարի, իսկ անձնական առումով ակնկալում եմ, որ մի փոքր ազատ ժամանակ կունենամ թատրոն գնալու, գիրք կարդալու կամ սպորտով զբաղվելու համար: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանը` Մարտի 1-ի, կոռուպցիոներ նախարարների և այլնի մասին
08.12.2014 Հովհաննես Մանուկյանը` Մարտի 1-ի, կոռուպցիոներ նախարարների և այլնի մասին

-Պարոն նախարար խնդրում եմ հարցիս ուղիղ պատասխանել, առանց այլևալումների, խոհափիլիսոփայական մտքերի՝ Քանի այս կառավարությունն է, այս իշխանությունն է Հայաստանում ղեկավարում, մարտի 1-ը կարո՞ղ է բացահայտվել, թե ոչ: -Նախ կառավարությունը ուղղակիրոեն իր լիազարությունների ծավալով, իր իրավասությամբ չի առնչվում քրեական վարույթների հետ, գործերի քննության հետ և կառավարությունն ըստ էության պատասխանատու չէ այդ ոլորտի համար: Ինչ վերաբերվում է կոնկրետ քրեական գործերին, կապված մարտի մեկի հետ, ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ դրանք կհանգուցալուծվեն իրենց տրամաբանական ավարտին կհասցվեն, եթե այդ ուղղությամբ դեռևս քննությունը շարունակվելու է: մանրամասն →

Կփորձեն քննադատված նախագիծը նորից բերել ու համոզելով անցկացնել
02.12.2014 Կփորձեն քննադատված նախագիծը նորից բերել ու համոզելով անցկացնել

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ այս տարվա վերջին նիստում, որ կայացավ նոյեմբերի 26-ին, քննարկվում էր ՕԵԿ-ի ներկայացրած նախագիծը ԴԱՀԿ օրենքում փոփոխություն կատարելու մասին։Պատգամավորներից շատերը կառավարության այդ նախագծում հակասահամանդրական դրույթներ էին հայտնաբերել։ Այս կապակցությամբ զրուցեցինք նախարար Հովհաննես Մանուկյանի հետ։ մանրամասն →

Բացարձակ համամասնական ընտրակարգը բալասան չէ
28.11.2014 Բացարձակ համամասնական ընտրակարգը բալասան չէ

Երեկ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե իշխանություններն ինչպես են տրամադրված ընդդիմության առաջարկներին եւ հնարավո՞ր է ընդառաջեն նրանց պահանջներին: «Ընտրական օրենսգրքի հետ կապված՝ ոչ միայն այս երկու հարցադրումն է առկա: Համապետական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություններից, մասնավորապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ից լուրջ առաջադրանք ենք ստացել, որոնց մշակման ուղղությամբ մենք աշխատանքներ ենք տանում եւ նախարարությունում մշակում ենք օրենսդրական փոփոխությունների նախագիծ»: մանրամասն →

1 2 3 4 5 6 7 8 9 10 11