Նորություններ
Օրերս լրատվական կայքերից մեկին Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի հարցազրույցը տասը տարի առաջվա դեպքերը հիշեցրեց: Մարտի մեկին առնչվող յուրաքանչյուր խոսք կարևոր է, առավել ևս ուշադրությունից պետք չէ բաց թողնել ժամանակին պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց գնահատակնները, թեթև ակնարկներն ու ինչ-որ տեղ նոր իշխանություններին ուղեցույց հանդիսացող հուշումները: Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից Հովհաննես Մանուկյանի հեռանալը ժամանակին շատ քննարկվեց, կապվեց Մարտի մեկի դեպքերի առիթով նրա տված հարցազրույցի, ինչպես նաև այդ տարիների իշխանություններին հակառակվելու հետ: Վիքիպեդիայում Մարտի 1-ի դեպքերի և նրա հրաժարականի միջև ուղիղ կապ է երևում: մանրամասն →

Շիրակի Մարզպետարանի կայքը տեղեկացնում է, որ Հովհաննես Մանուկյանի նախաձեռնությամբ և Արդշինբանկի հետ համատեղ Գյումրու Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 29 դպրոցին, որտեղ ժամանակին սովորել է պարոն Մանուկյանը տրամադրվեցին համակարգիչներ: Դպրոցի համակարգչային կաբինետը համալրվեց 10 համակարգչով: մանրամասն →

Օգոստոսի 31-ին ՄԱՆՈՒԿՅԱՆ հիմնադրամի անդամները հիմնադիր Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ այցելել են մի շարք աշակերտների բնակարաններ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱՆ ընդառաջ անակնկալ մատուցելու: Երեխաները պատմել են դպրոցական աշխույժ կյանքից, իրենց սիրած առարկաներից: Առաջին դասարանցի զույգ եղբայրներ Արթուրն ու Արմենը չեն թաքցրել, որ ուզում են ամառն էլի շարունակվեր… մանրամասն →

Քննարկման երկրորդ հատվածում մասնակիցներին է միացել «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության հիմնադիր Հովհաննես Մանուկյանը: Նա գիտաժողովի երիտասարդ մասնակիցներին մաղթել է լինել նախաձեռնող՝ չսպասելով որևէ մեկի հուշելուն կամ օգնելուն: Ներկայացնելով իր մոտեցումը հայ-վրացական բարեկամությանը՝ նա նշել է , որ երկու ասպեկտով է առանձնացնում իր տեսակետը՝ աշխատանքային (2011-2014թթ. Վրաստանում եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) և երիտասարդության, որին այդ հարաբերությունները զարգացացնողն ու առաջ շարժողն է համարում: մանրամասն →

Հայ-վրացական դիվանագիտական հարաբերություւների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Վանաձորում տեղի ունեցավ «Կովկասյան Գործընկերության» հերթական նախաձեռնությունը – կլոր սեղան-քննարկումը «Հայաստանն ու Վրաստանը 21 դարում․ ընդհանուր մարտահրավերներն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարները» խորագրով: Միջոցառման հիմնական նպատակներից մեկը երկու երկների փորձագիտական և հասարակական հանրության միջև համագործակցության ամրապնդմանը նպաստելն է: մանրամասն →

«Մանուկյան» հիմնադրամի հիմնադիր Հովհաննես Մանուկյանը որդու՝ Ալեքսանդրի, խնդրանքով որոշել էր թռչուն նվիրել «Էկզոտարիում» կազմակերպությանը, որը «Պատանեկության ստեղծագործական կենտրոն»-ի հետ համատեղ ձեռնասուն կենդանիների միջոցով ճանաչողական բաց դասեր է անցկացնում հիմնականում ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երեխաների համար: մանրամասն →

«Մեչիտովը ոչ հայ է, ոչ վրացի, ոչ եզդի է, ոչ ռուս ու միեւնույն ժամանակ այս յուրաքանչյուրից ամեն մեկն է, իմ հանդիպած ամենակոլորիտային, բազմասպեկտր մարդկանցից մեկն է»,-ապրիլի 12-ին՝ ցուցահանդեսի բացմանը Մեչիտովին այսպես ներկայացրեց «Կովկասյան Գործընկերություն» կազմակերպության նախագահ, Հայաստանի արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը։ մանրամասն →

Այսօր «Մանուկյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Հովհաննես Մանուկյանը հիմնադրամի աշխատակիցների հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում բնակվող 8 երեխա ունեցող ընտանիքին: Բոզոյանների սոցիալապես անապահով ընտանիքի մասին հիմնադրամը տեղեկացել էր փետրվարի 20-ին «Հետք» էլեկտրոնային պարբերականի նյութից, որում ասվում էր, որ ընտանիքի ամենափոքրիկ երեխան անգամ մահճակալ չունի: մանրամասն →

Экс-посол Армении в Грузии и бывший министр юстиции Армении Ованес Манукян в беседе с корреспондентом Sputnik Армения рассказал об идее создания организации "Кавказское партнерство". մանրամասն →

2017 թվականի փետրվարի 4-ը սովորական օր չէր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի սաների, ի մասնավորի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մայրենի ուսուցման մեկօրյա դպրոցի սովորողների և «Տարոն» պարային համույթի կրտսեր խմբի անդամների համար: Թեմի Կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի և երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի առաջնորդությամբ, կազմակերպվեց շուրջ երեք տասնյակ երեխաների այցելությունը Թբիլիսիի «Էքսպերիմենտորիում» զվարճալի գիտությունների թանգարան: «Հայարտան սաների» այս էքսկուրսիան նախաձեռնել և հովանավորել էր «Կովկասյան գործընկերություն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը