Վճռաբեկ դատարանի նախագահը ընդունեց Մեծ Բրիտանիայի Ավագ դատավոր Ջոն Մաքքլասքիին
13.09.2007
Հանդիպման ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ մասնավորապես 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում կատարվող դատաիրավական բարեփոխումները։ Ինչպես նշեց Հովհաննես Մանուկյանը, այսօր Վճռաբեկ դատարանի առջև դրված են մի շարք նոր խնդիրներ՝ մասնավորապես դատական նախադեպի ինստիտուտի ձևավորման և դատական համակարգի թափանցիկության հետ կապված։
Վճռաբեկ դատարանի նախագահը պարոն Ջոն Մաքքլասքիի հետ քննարկեց Հայաստանում դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի առանձնահատկությունները, ինչպես նաև երկրում ձևավորվող նոր դատական համակարգի կառուցվածքը։
Պարոն Ջոն Մաքքլասքին իր հերթին տվեց մի շարք դրական մասնագիտական գնահատականներ, մասնավորապես նա նշեց, որ ներկայացված գործընթացները հետաքրքիր են և ուշագրավ, հատկապես Հայաստանում ներդրվող դատական նախադեպի ինստիտուտի կապակցությամբ։
Պարոն Ջոն Մաքքլասքին պատրաստակամություն հայտնեց աջակցել Անգլիայից մեր երկիր բազմափորձ դատավորներ հրավիրելու գործին, ովքեր տեղերում Հայաստանի դատավորներին կներկայացնեն բրիտանական արդարադատության փորձը։
Բարոն Ջոն Մաքքլասքիի հետ Վճռաբեկ դատարանի նախագահի հանդիպման մասին տեղեկություններ կարող եք ստանալ նաև Ջոն Սմիթի հիշատակի հիմնադրամի պաշտոնական կայքէջում հետև յալ հասցեով.
www.johnsmithmemorialtrust.org/web/site/Articles&News/LordMcCluskeyvisitsYerevan.asp
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը