Դեսպանը դատարանում
31.10.2007
Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղիանին:
Հանդիպման ընթացքում պարոն Ալիռեզա Հաղիղիանը բարձր գնահատեց Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունները՝ ուշադրություն հրավիրելով այն փոխադարձ ձեռքբերումներին, որոնց հասել են երկու երկրները վերջին տարիների ընթացքում: Դեսպանի կարծիքով օրախնդիր է այս փուլում փոխհարաբերությունների զարգացումը նաեւ դատաիրավական ոլորտում: Որպես այդ ուղղությամբ իրականացվող առաջին քայլերից մեկը դեսպանը մատնանշեց նախորդ տարի Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ՀՀ եւ ԻԻՀ միջեւ քաղաքացիական եւ քրեական գործերով իրավական համագործակցության եւ ՀՀ եւ ԻԻՀ միջեւ հանձնման միջպետական համաձայնագրերի ստորագրումը, որոնք այժմ արդեն վավերացվել են Հայաստանի Ազգային ժողովի կողմից:
Պարոն Հովհաննես Մանուկյանը պատրաստակամություն հայտնեց զարգացնելու փոխհամագործակցությունը երկու երկրների դատական իշխանությունների միջեւ եւ առաջարկեց համագործակցել այնպիսի ձեւաչափով, ինչպիսին է փորձի փոխանակումը փոխադարձ այցերի, սեմինարների եւ գիտաժողովների կազմակերպման միջոցով:
Հաղորդում է ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի բաժինը:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը