Դեսպան Վրաստանում
06.11.2010
Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավում քննարկվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանին Վրաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցը: Ըստ Մանուկյանի, իրեն նման առաջարկ դեռ չի արվել:
Մանուկյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը պետական պաշտոնի կարոտախտով չի տառապում, բայց եւ նշել է, որ եթե որեւէ տեղ կարող է երկրին օգուտ տալ, ապա պատրաստ է աշխատել: «Վրաստանում դեսպան նշանակվելու տարբերակն ինձ համար նորություն է, այդ մասին առաջին անգամ եմ լսում»,- ասել է նա: Եթե այս նշանակումը տեղի ունենա, ապա Մանուկյանը կդառնա Սերժ Սարգսյանի նշանակած իններորդ ոչ դիվանագետ դեսպանը: Տարբեր երկրներում նշանակված ոչ դիվանագետ դեսպանների ցանկն առանց այդ էլ բավական երկար է. Վլադիմիր Բադալյան` Թուրքմենստան, Արմեն Խաչատրյան` Բելառուս, Անդրանիկ Մանուկյան` Ուկրաինա, Շարլ Ազնավուր` Շվեյցարիա, Մուրադ Մուրադյան` Իրաք, Օլեգ Եսայան` Ռուսաստան, Արմեն Սարգսյան` Չինաստան եւ Արա Հակոբյան` Հնդկաստան:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը