Նրանք մշտապես ունեն օրվա ապրուստի կարիք
16.03.2017

Այսօր «Մանուկյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Հովհաննես Մանուկյանը հիմնադրամի աշխատակիցների հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում բնակվող 8 ե...րեխա ունեցող ընտանիքին: Բոզոյանների սոցիալապես անապահով ընտանիքի մասին հիմնադրամը տեղեկացել էր փետրվարի 20-ին «Հետք» էլեկտրոնային պարբերականի նյութից, որում ասվում էր, որ ընտանիքի ամենափոքրիկ երեխան անգամ մահճակալ չունի:
Խոսելով ընտանիքի հետ զարմացանք, որ մեծից փոքր չեն սիրում բողոքել կյանքի բարդություններից, և չնայած չափազանց ծանր պայմաններին՝ խոսում են երեխաներին կրթության տալու, նրանց համար հնարավոր ապագա կառուցելու մասին: Նրանք մշտապես ունեն օրվա ապրուստի կարիք: Տունն ապահովված չէ կենցաղային մինիմալ պայմաններով: Հուսանք, որ մեր ուշադրությամբ կարողացանք փոխել ընտանիքի միապաղաղ օրը:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը