Ալեքսանդրի ընկերն արդեն ապրում է Էկզոտարիումում
26.04.2017

«Մանուկյան» հիմնադրամի հիմնադիր Հովհաննես Մանուկյանը որդու՝ Ալեքսանդրի, խնդրանքով որոշել էր թռչուն նվիրել «Էկզոտարիում» կազմակերպությանը, որը «Պատանեկության ստեղծագործական կենտրոն»-ի հետ համատեղ ձեռնասուն կենդանիների միջոցով ճանաչողական բաց դասեր է անցկացնում հիմնականում ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երեխաների համար:
Նոր թռչունին ծանոթանալու եկած երեխաներին «Պատանեկության ստեղծագործական կենտրոն»-ի տնօրեն Նարե Արամյանը անակնկալով է դիմավորել: Կենտրոնը «Էմանուել» հաշմանդամ երեխաների բուժահոգեբանական վերականգնողությամբ զբաղվող հասարակական կազմակերպության հետ ոչ միայն բաց դաս են նախատեսել, այլև մանկական թատերական, պարային միջոցառում են բեմադրել, որին մասնակցել են նաև հեքիաթի հերոսներ: Բեմադրությանը հաջորդել է Կիկի թութակի հանդիսավոր:) նվիրումը «Էկզոտարիում»-ի տնօրեն Կարեն Մարտիրոսյանին, ով բաց դասին տարբեր թռչուններ էր բերել երեխաների հետ շփվելու, լուսանկարվելու համար:
Ալեքսանդրը չնայած մի փոքր անտրամադիր էր Կիկիից բաժանվելու համար, բայց անդրդվելի էր իր որոշման մեջ և խնդրել էր նոր տիրոջը լավ խնամել իր աղմկարար ընկերոջը: Վերջում նա առանձին խոստացել է Կիկիին, որ հաճախ կայցելի նրան՝ վանդակից ներս գցելով թութակի սիրելի խաղալիք կավիճը:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը