Գիտելիքի օրվան ընդառաջ
31.08.2017

Օգոստոսի 31-ին ՄԱՆՈՒԿՅԱՆ հիմնադրամի անդամները հիմնադիր Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ այցելել են մի շարք աշակերտների բնակարաններ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱՆ ընդառաջ անակնկալ մատուցելու:
Երեխաները պատմել են դպրոցական աշխույժ կյանքից, իրենց սիրած առարկաներից: Առաջին դասարանցի զույգ եղբայրներ Արթուրն ու Արմենը չեն թաքցրել, որ ուզում են ամառն էլի շարունակվեր…
Հովհաննես Մանուկյանի որդու՝ Ալեքսանդրի հասակակից Հովհաննեսը հյուրերին պատմել է, որ ամենաշատը սիրում է ֆուտբոլ, մաթեմատիկա և հարևանի տղայի հետ ձեռքի ուժ կպնել: Նա վստահեցրել է, որ միշտ հաղթողն ինքն է լինում: Հետո ուժերը փորձել է Ալեքսանդրի հետ՝ գրանցելով ոչ ոքի…
Երեխաներին մաղթելով լավ ուսումնական տարի և բարձր առաջադիմություն՝ հիմնադրամի անդամները հրաժեշտ են տվել:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը