Նորություններ

Եթե մինչեւ 2015թ վերջ ավարտենք «Արմավիր» ՔԿՀ-ի շինարարական աշխատանքները, այնտեղ մոտ 1200 տեղ կա եւ 20-25 տոկոսով կթեթեւացնենք ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Մարզպետարանում նախարարն ընդունել է քաղաքացիների: Նրանք հիմնականում ներկայացրել են իրավական, կենցաղային, սոցիալական բնույթի խնդիրներ: Լսելով քաղաքացիներին՝ նախարարը հանձնարարել է իր ենթականերին նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ գտնել բարձրացված հարցերի վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչները նաև իրավական խորհրդատվություն են տրամադրել: մանրամասն →

Նախարարը համբերատար լսեց քաղաքացու հուզված, երկարաշունչ խոսքը, նրան խորհուրդ տվեց հարեւանների հետ փոխզիջման գնալ, կամ էլ՝ դիմել դատարան: Մարզպետարանի միջանցքում իջեւանցի մի թոշակառու տղամարդ մեզ ասաց, որ ինքը նախարարին դիմել է 20 տարվա վաղեմություն ունեցող հարցով: Նա մեծ գումար փոխանցելով շինարարական մի ձեռնարկության՝ պատվիրել էր բետոնյա հեծաններ, սակայն ԽՍՀՄ փլուզվելուց հետ դրանք չի ստացել: Թոշակառուի խոսքերով՝ նախարարն իրեն ասել է, որ այդ հարցի վաղեմության պատճառով այն չի կարող լուծվել: Սակայն քաղաքացին գոհ լինելով Հովհաննես Մանուկյանի վերաբերմունքից՝ ասաց. «Նախարարը հումորով, լավ մարդ է»: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին: Նախարարը ողջունել է հյուրին՝ շնորհավորելով Հայաստանում այսօր Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացման կապակցությամբ: Նա նշել է, որ հանրային իրավունքի ոլորտային փոփոխությունները մեր երկրում ամենադինամիկ զարգացող ուղղություններից են: Հյուրի խնդրանքով անդրադառնալով Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Հովհաննես Մանուկյանը ասել է, որ բարեփոխումների գործընթացը ՀՀ Նախագահի կողմից ձեռնարկվել է՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման Սահմանադրության դրույթները կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: մանրամասն →

Այսօր չկա գրեթե մի ոլորտ, որը կապ չունենա Եվրոպական կոնվենցիայի կամ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հետ: Ընդ որում, այդ իրավական դիրքորոշումներն այնքան ճկուն են, որ հնարավոր է կիրառել նաև հասարակական հարաբերությունների այնպիսի ոլորտների նկատմամբ, որոնք ուղիղ առնչություն չունեն անձի իրավունքների անմիջական ապահովման հետ: մանրամասն →

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք հասարակական կազմակերպությունների մտահոգությունը տեղին է, պատասխանեց, որ հ/կ-ների ֆինանսական ազատությունը եւ տնտեսական ինքնուրույնության մեխանիզմները պետք է անպայման համադրվեն եւ համակցվեն որոշակի վերահսկողական մեխանիզմների հետ. «Ցանկացած երկրում այդ մեխանիզմները պետք է գործեն, ուղղակի մենք պետք է հ/կ սեկտորի ներակայացուցիչների հետ փորձենք գտնել այնպիսի միջոցներ, որ վերահսկողությունը չչարաշահվի»: Սակայն, նախարարը համոզված է, որ միեւնույն ժամանակ, հենց այդ հ/կ-ների կողմից լինում են ֆինանսական չարաշահումներ իրականացնելու դեպքեր, որոնք էլ հենց օրենքը պետք է կարգավորի: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Օլդենբուրգի երկրամասային գերագույն դատարանի նախագահող դատավոր Ֆոն դեր Բեքին, ով ներգրավված է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման խմբի աշխատանքներում: Հանդիպմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն ու Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը: մանրամասն →

Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Կապրենք կտեսնենք: Նոր նախարար է, տարբերությունն արդեն իսկ զգացվում է: Տեսնենք որքանով վճռական կլինի էլ ավելի ձեւափոխել համակարգը: Քրեական դատավարության օրենսգիրքը արդեն իսկ կարելի է քայլ առաջ համարել»: մանրամասն →

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մարդու իրավունքների թեմայով կլոր սեղանի ժամանակ շնորհավորեց մարդու իրավունքների պաշտապնության միջազգային օրվա կապակցությամբ ու հույս հայտնեց, որ բոլորը ջանքեր են ներդնում մարդու իրավունքները բարելավելու ուղղությամբ: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Պավլյուկին արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով նրան հաջողություն հետագա գործունեությունում: մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը