Նորություններ

Այսօր տեղի ունեցավ Հովհաննես Մանուկյանի ֆեյսբուքյան ասուլիսը... Նախարարին ուղղված 5 տասնյակից ավելի հարցերի պօատասխանը դիտեք տեսանյութոում: մանրամասն →

Նախարար Հովհաննես Մանուկյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ տեղյակ է՝ խոսքն ում մասին է գնում և հավելեց, որ իր հետ բերել է Սևան ԿՔՀ-ում գտնվող կալանավոր Իսախանյան Աշոտի կենսագրական և նախկին դատվածությունների հարուստ պատմությունը: «Նա դատապարտվել է վաշխառության, խարդախության, ապօրինի ծառահատման համար: Այս ցուցակը շատ երկար է: Ես չեմ ուզում մանրամասնել բոլոր հարցերը, որոնք հնչեցնում եք այստեղ: Դրանք տեղավորվում են քաղաքական շոուի տրամադրության մեջ: Ես կարող եմ պատասխանել միայն ձեր կոնկրետ հարցերին»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ նախկին 6 հազար կալանավորների փոխարեն այսօր ՔԿՀ-ներում կա մոտ 4 հազար կալանավոր, որոնցից յուրաքանչյուրի համար պետբյուջեից տարեկան ծախսվում է որոշակի գումար, որը փոփոխական է: մանրամասն →
Փորձեցինք հետաքրքրվել, թե ինչու Մանուկյանն ինքը չի ներկայացնում նախագծերը, այդ գործը թողնելով տեղակալների, կոնկրետ դեպքում Արսեն Միրտչյանի վրա՝ նրան գցելով պատգամավորների «քլնգոցների» տակ: «Դա կառավարության իրավունքն է, կառավարությունն է որոշում՝ ով է զեկուցում, իսկ արդարադատության նախարարությունը, գիտե՞ք, եթե վերցնենք ընդհանուր մյուս նախարարությունների համեմատ, ծավալային առումով մի քանի անգամ յուրաքանչյուր նախարարությունից ավելի շատ օրինագծեր է ներկայացնում, ու մենք աշխատում ենք անպայման, նույնիսկ եթե նախարարը չի զեկուցում, նախարարն անպայման պետք է ներկա գտնվի հանձնաժողովի նիստին, հետո, նաեւ կան քաղաքական հարցադրումներ, որին նախարարը պիտի լսի ու երբեմն նաեւ պատասխան տա: Միայն օրենսդրական բլոկը չի, դրա համար մենք փորձում ենք մեր թիմում՝ ես, փոխնախարարները, այնպիսի բաշխում կատարել մեր պարտականությունների, որպեսզի յուրաքանչյուրս կարողանանք գոնե մեր բլոկը նորմալ սպասարկել»,- ասաց նա: մանրամասն →

Այսօր ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի փախստականների հարցերով նախարար Սոզար Սուբարին: Դեռևս Վրաստանում աշխատած տարիներին Հովհաննես Մանուկյանը սերտ համագործակցել է այն ժամանակ Վրաստանի պատիժների իրականացման և պրոբացիայի նախարար Սոզար Սուբարի հետ: Նախարարը ողջունել է գործընկերոջը՝ նշելով, որ ուրախ է նրան ընդունել Հայաստանում: մանրամասն →

Պրոբացիոն ծառայության ներդրման քայլերից մեկն էլ պիլոտայի փորձարկումներն են: Մինչ այս, տարբեր պաշտոնյաներ նշել են, որ 2015թ. նախատեսվում է իրականացնել պրոբացիոն ծառայության պիլոտային երկու ծրագրեր` մարզերից մեկում և Երևանում: մանրամասն →

Այսօր արդեն շահագործման ենք հանձնում Անկախ Հայաստանում կառուցված առաջին քրեակատարողական հիմնարկի՝ «Արմավիր»-ի առաջին մասնաշենքը: Հիմնարկի շահագործմամբ փորձելու ենք դատապարտյալների իրավունքները և կենցաղային պայմանները առավելագույնս բարելավել՝ համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին եւ Խոշտանգումերի կանխարգելման եվրոպական կոնվենցիայի պարտադիր պահանջներին, որին մեր երկիրն արդեն քանի տարի նախանձախնդրորեն հետևում է: մանրամասն →

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո էլ շարունակելու է համագործակցությունը եվրոպական կառուցների հետ արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական և առաջին բնակելի մասնաշենքերի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ արձագանքեց դաշնակցական պատգամավորին և նշեց.«Մենք կասկածներ չունենք, կասկածող ենք ման գալիս»: Իսկ փոխնախարար Արսեն Մկրտչյանն նշեց, որ իրենց ներկայացրած նախագծում ոչ մի հակասահմանադրական դրույթ չկա: մանրամասն →
Հովհաննես Մանուկյանն անդրադարձավ նաև Քրեակատարողական հիմնարկների վերջերս նշանակված ղեկավար Արթուր Օսիկյանի գործունեությանը և նշեց.« Ասեմ, որ քրեակատարողական համակարգում անցած 6-7 ամիսների ընթացքում բավականին լուրջ տեղաշարժեր կան: Շատ բաներ մի գուցե այսօր ձեզ համար տեսանելի չլինի, որովհետև այն նախաձեռնությունները, որը մենք սկսել ենք դրանց արդյունքը հավանաբար 1-2 տարի հետո ռեալ կյանքում կտեսնենք »: Օսիկյանի մասին խոսելիս նախարարն ասաց, որ վերջինս փորձառու իրավաբան է, պետական ծառայող .«Երիտասարդ, ավյունով լի և կարծում եմ, որ մեր ջանքերը և նրա, ծառայություններն իրականացնելու ջանքերը համատեղելու արդյուքնում բավականին լավ արդյունքներ կարձանագրենք »: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Տասնյակ հազարավոր քաղաքացիներ կազատվեն տուգանքների վճարումից, որի գումարը մոտավորապես կազմում է 2 միլիարդ դրամ»: մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը