Նորություններ

ՔԿՀ-ներում իրականացվող բարեփոխումների արդյունքը տեսանելի կլինի 1-2 տարի հետո. Հովհաննես Մանուկյան
27.11.2014 ՔԿՀ-ներում իրականացվող բարեփոխումների արդյունքը տեսանելի կլինի 1-2 տարի հետո. Հովհաննես Մանուկյան

Քրեակատարողական հիմնարկների համակարգում շատ լուրջ տեղաշարժեր կան, որոնք գուցե այսօր տեսանելի չեն, բայց 1-2 տարի հետո արդյունքը կերևա. այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →

Պայմանագիր Մայր Աթոռի հետ դատապարտյալներին հոգևոր ծառայություն մատուցելու վերաբերյալ
25.11.2014 Պայմանագիր Մայր Աթոռի հետ դատապարտյալներին հոգևոր ծառայություն մատուցելու վերաբերյալ

Նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և ՀՀ Արդարադատության նախարարության միջև ստորագրվեց պայմանագիր, որով կարգավորվելու է քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության գործունեությունը: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Մոսկվայի հայ իրավաբաններին
24.11.2014 Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Մոսկվայի հայ իրավաբաններին

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում գործող «Արմռոս» ասոցիացիայի անդամ մի խումբ հայ փաստաբանների: Ասոցիացիան մասնագիտացված է ռուս-հայկական առևտրատնտեսական, մշակութային և գիտական կապերի իրավական ապահովման ոլորտներում: Այն միավորում է հայ իրավաբանների, ովքեր աշխատում են փաստաբանության ոլորտում, ՌԴ պետական ապարատում, գիտա-կրթական բնագավառում, իրավապահ մարմիններում: մանրամասն →

Նախարարը հանդիպել է  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին
22.11.2014 Նախարարը հանդիպել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին

Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցի վերջին օրը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նստավայր: Նախարարն առանձնազրույց է ունեցել արքեպիսկոպոսի հետ: մանրամասն →

Արդարադատության նախարարը հանդիպել է ռուս գործընկերոջը
21.11.2014 Արդարադատության նախարարը հանդիպել է ռուս գործընկերոջը

ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ ՌԴ նախարարի հետ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումից հետո սա երկրորդ հանդիպումն է՝ հավելելով, որ պետք է ակտիվացնել փոխգործակցությունն ու իրավական ինտեգրացիան: Կողմերն անդրադարձել են ինտեգրացիոն պրոցեսների իրավական մասնագիտական ուղեկցման կարևորությանը՝ այս համատեքստում քննարկելով մասնակից պետությունների փորձի ուսումնասիրությունը: մանրամասն →

Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում է
20.11.2014 Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում է

Նոյեմբերի 20-ից 22-ը ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Նոյեմբերի 20-ին նախարարը հանդիպել է Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ղեկավար Գենադի Կորնիենկոյին: Գ. Կորնիենկոն ողջունել է ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է: Անդրադառնալով բազմաոլորտ համագործակցությանը՝ նա կարևորվել է ԱՊՀ երկրների միջև նախորդ տարի ստեղծված քրեակատարողական հիմնարկների ղեկավարների խորհուրդը: մանրամասն →

17.11.2014 Կլոր սեղան-քննարկում ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծի շուրջ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նոյեմբերի 15-ին մասնակցել է ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծի շուրջ անցկացված կլոր սեղան-քննարկմանը, որը վարել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, ԵԽ փորձագետ, Սլովենիայի Հանրապետության արդարադատության նախարարության քրեական իրավունքի և մարդու իրավունքների բաժնի քարտուղար Պիտեր Պավլինը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամներ Գևորգ Դանիելյանը, Արա Գաբուզյանը, այլք: մանրամասն →

Հայաստանի կալանավայրերը կթեթևանան
14.11.2014 Հայաստանի կալանավայրերը կթեթևանան

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով նոյեմբերի 8-ին գտնվել է Վրաստանում: Henaran.am-ի հետ զրույցում նախարարը հայտնեց, որ այցի ընթացքում վրաց գործընկերների հետ քննարկվել է պրոբացիոն ծառայության ծրագիրը: մանրամասն →

Էներգախնայողությանն ուղղված ծրագիր քրեակատարողական հիմնարկներում
14.11.2014 Էներգախնայողությանն ուղղված ծրագիր քրեակատարողական հիմնարկներում

-Էներգախնայողության միջոցառումների իրականացման արդյունքում ոչ միայն կնվազեն պետական բյուջեից ֆինանսավորվող քրեակատարողական հիմնարկների էներգետիկ ծախսերը, այլև կբարելավվեն ազատազրկված անձանց, այդ թվում կանանց, անչափահասների կենսապայմանները, հիվանդանոցային պայմանները, քրեակատարողական աշխատողների աշխատանքային պայմանները, կբարձրանա ջերմային և հիգիենիկ հարմարավետության մակարդակը, կնվազեն ածխածնի երկօքսիդի արտանետումները և, ըստ այդմ, կնվազի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը,- ասել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →

Արդարադատության նախարար. շուտով կհաստատվեն նոր նախարարության գործառույթները
13.11.2014 Արդարադատության նախարար. շուտով կհաստատվեն նոր նախարարության գործառույթները

Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության գործառույթները կհաստատվեն այն օրենքում անցկացնելուց հետո մեկ շաբաթ անց: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, խորհրդարանում հայտարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →