Նորություններ

Զաքիյան 3 հասցեում այսօր հանդիսավոր կերպով բացվել է ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակն ու Ամուսնությունների պալատը, որոնց խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ–ում գործող նոտարները, օտարերկյա հինգ պետությունների նոտարական պալատների ղեկավարներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: մանրամասն →

ՀՀ ԱԺ Մեծարգո նախագահ, հարգելի հյուրեր, Կառավարության ձևավորումից հետո իմ և թիմիս առջև կարևոր խնդիր էի դրել, որ Նոտարական պալատն ունենա պատշաճ աշխատանքային պայմաններ և Երևանցուն նվիրենք գեղեցիկ Ամուսնության պալատ, այսօր լուծված է: մանրամասն →

Հ. Մանուկյանը սեմինարի մասնակիցներին ասաց, որ այսօր Հայաստանի արդարադատության նախարարությունը մշակում է նոտարիատի բարեփոխումների հայեցակարգ: Այս գործընթացում համագործակցում են օտարերկրյա գործընկերների հետ: «Քննարկումներ, խորհրդակցություններ, փորձագիտական մակարդակով հանդիպումներ ենք ունենում, որոնց ընթացքում էլ ավելի է բարելավվում հայեցակարգի որակը: Մենք շատ շուտով կունենաք հայեցակարգային մակարդակով մեզ համար ընդունելի լուծումներ, որից հետո ձեռնամուխ կլինենք օրենքների փոփոխություններին, համապատասխան նախագծերի նախապատրաստական աշխատանքներին»,- ասաց նախարարը: մանրամասն →

«Նոտարական ոլորտի խնդիրներից է նաև այն, որ երբեմն կառուցապատողները նույն բնակարանը վաճառել են մի քանի անձանց, և հետագայում դատական պրոցեսներ են սկսվել, մարդիկ են դատապարտվել, բայց արդյունքում, ովքեր ֆինանսական վնասներ են կրել, նրանց խնդիրը չի լուծվել: Իսկապես նշանակություն ունի, թե ինչպիսի լիազորություններ ու դերակատարում պետք է ունենա նոտարը, որովհետև սա հանրային գործառույթ է, և դա իրականացնելիս նոտարը պետք է այնպիսի պատասխանատվությամբ և պարտականություններով օժտված լինի, որ հնարավորություն չտա, որ սխալ գործարքներ կնքվեն և իր խորհրդատվությամբ քաղաքացիներին ճիշտ ուղին ցույց տա և այդ ռիսկերը առավելապես նվազեցնի»,-ասաց նա: մանրամասն →

Նոտարական պալատի բացումից առաջ «Կոնգրես» հյուրանոցում հրավիրվել էր սեմինար-քննարկում՝ կապված նոտարական գործունեության, այդ գործունեությունը կարգավորող օրենսդրության հետ: Ողջույնի խոսքով հանդես եկած արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց նոտարիատի բարելավման հայեցակարգը, շեշտելով, որ օտարերկրյա գործընկերների հետ, մասնավորապես՝ գերմանացի գործընկերների հետ ակտիվ համագործակցություն կա: Նա անդրադարձավ հանրային ծառայությունները կարգավորելու, նոտարներին սպասվող նյութական պատասխանատվության ինստիտուտի ներդրմանը, համակարգի բարելավմանը միտված էլեկտրոնային նոտարների ձեւավորման խնդրին: մանրամասն →

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել կենտրոնի նոր տնօրեն Արամ Գահնապետյանին: Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Մհեր Վարդանյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեությունում: մանրամասն →

Նախարարը նշեց, որ քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը կնպաստի նաև առաջիկայում բացվելիք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը: «Այժմ մեր քրեակատարողական հիմնարկներում մոտ 4000 մարդ է գտնվում: Այդ մասնաշենքի բացումից հետո 10 տոկոսով ծանրաբեռնվածության անկում կարձանագրենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ առաջիկա երկու տարվա ընթացքում մյուս երկու մասնաշենքերի շահագործումից հետո 30 տոկոսով կթեթևանա մյուս հիմնարկների աշխատանքը: Առաջին մասնաշենքը նախատեսված է 400 հոգու համար, երկրորդն ու երրորդը միասին՝ 1000-1200 հոգու: մանրամասն →

Բանտարկյալների կողմից պատրաստված հուշանվերները ամոթ չէ նվիրել արդարադատության նախարարության օտարերկրյա հյուրերին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողներին հայտարարեց գերատեսչության ղեկավար Հովհաննես Մանուկյանը: Նա նկատեց, որ այդ հուշանվերները նախարարությունը անվճար չի վերցում, այլ գնում է: Իսկ որոշ իրեր վաճառվում են հուշանվերների երեւանյան շուկայում՝ «Վերնիսաժից»: մանրամասն →

Այսօր Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն առաջարկել է ստեղծել հետազոտական կենտրոն, որտեղ կմշակվեն երկրի համար կարևոր օրենսդրական ակտերը: Այս մասին նա հայտարարեց Հայաստանում օրենսդրական գործընթացի գնահատման վերաբերյալ զեկույցի քննարկմանը, որը կազմակերպել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` ՀՀ Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանի խոսքերով՝ պետք է հասկանալ, թե որքանո՞վ է Հայաստանում օպտիմալ օրենքների մշակման գործընթացը, «Անկախ սահմանադրական բարեփոխումներից մենք այս ճանապարհը պետք է անցնենք»,- այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մինչ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի շնորհանդեսը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը