Նորություններ

Դիտարկմանը, թե արդարադատությունը ենթադրում է, որ համանման դեպքերը պետք է համանման քննության ենթարկվեն` նկատի ունենալով Սյունիքի մարզպետի որդու ազատ արձակումը և Շահեն Հարությունյանի գործով կայացրած վճիռը, նախարարը կրկնեց, որ որևէ մեկնաբանություն չի ուզում անել: մանրամասն →

Դիտարկմանը, թե նախարարին չի՞ մտահոգում, որ երկրի դատական համակարգում նման որակ է, նա պատասխանեց. «Ինձ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած վատ բան մտահոգում է՝ սկսած կրիմինալից վերջացրած մարդկանց հոգեբանական վիճակով»,- նշեց նա:Նյութի աղբյուրը ` մանրամասն →

«Պլենումում ասում են`էս չկա, էն չկա: Պատասխանում են`շաբաթ օրը կաշխատենք, կիրակի օրը կաշխատենք…»,- «Առավոտ» թերթի տեղեկացմամբ, «կոմունիստական թվի» այս անեկդոտն այսօր խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: մանրամասն →

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն առանձնապես արտառոց բան չի տեսնում, որ ՀՀ դատախազության կողմից Քննչական կոմիտեի մի շարք աշխատակիցների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության ծրագրերի տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորի գլխավորած պատվիրակությանը: ԵԽ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ Հայաստան կատարած այցի նպատակը համագործակցության հետագա ուղիները նախանշելն է: Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և ներկայացրել ՀՀ կառավարության, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության ծրագրերն ու առաջնահերթությունները: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարարի Վայոց Ձոր և Սյունիք կատարած մարզային այցերից անմիջապես հետո հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանի երկու մարզպետներ լքեցին իրենց պաշտոնը: Հովհաննես Մանուկյանի այցից հետո պաշտոնանկ եղավ նախ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ապա Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/252405/ մանրամասն →

<p> <span lang="RU" style="text-align: justify; text-indent: 36pt; font-family: 'GHEA Grapalat';">ՀՀ</span><span lang="RU" style="text-align: justify; text-indent: 36pt; font-family: 'GHEA Grapalat';"> </span><span lang="RU" style="text-align: justify; text-indent: 36pt; font-family: 'GHEA Grapalat';">արդարադատության</span><span lang="RU"... մանրամասն →

Դիցուք, արդարադատության նախարարը Ազգային ժողովում ցուցաբերեց բավական մեծ պատրաստակամություն այդ հարցում՝ Արծվիկ Մինասյանին առաջարկելով շարունակել առկա համագործակցությունը խնդիրներն ավելի տեսանելի դարձնելու համար: Պատգամավոր-նախարար համագործակցությունը հասարակության շահերի սպասարկման ամենալավ օղակներից է, որը թույլ է տալիս նաև հասարակությանն ավելի առարկայական ներգրավում ունենալ իր շահերի ձևակերպման ու իրացման գործընթացում: Հայտնի բրիտանական ճշմարտություն է, որ մարդիկ ավելի շատ ցանկանում են, որ իրենց լսեն, և ուզում են, որ պետություն և հասարակություն կապը հիմնվի արդարության վրա, իսկ այստեղ շատ բան կախված է արդարադատության նախարարությունից և անձամբ նախարարից: մանրամասն →

Մարդկանց, ընդհանուր առմամբ երկու տեսակ կա. նրանք, ովքեր միայն խոսում են, եւ նրանք, ովքեր նաեւ գործ են անում: Ու, եթե սովորական քաղաքացիների պարագայում միայն խոսելը ոչինչ չի նշանակում, եւ ոչնչի չի խանգարում, ապա պետական պաշտոնյաների պարագայում միայն խոսելը մանր չինովնիկություն է, դրսեւորվելու ապարդյուն փորձ: Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նաեւ գործ է անում: մանրամասն →

արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին։ «Չէի ցանկանա օրինագիծը կապել որևիցէ դեպքի կամ հանցագործության հետ։ Ավելին, մեր դիրքորոշումը կապված չէր առանձին դեպքի, առավել ևս Մարտի 1-ի հետ։ Կառավարության դիրքորոշումը հետևյալն է. օրենքի նախագծի հետ կապված կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնք վերաբերում են նախագծում առկա օրենսդրական լուծումներին, նախագիծը մի շարք հարցերի պատասխան չի տալիս։ մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը