Նորություններ

Այսօր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ դատավորի թեկնածուների ընտրության գործընթացին, ասել է, որ գործընթացի հրապարակայնության վերաբերյալ մասնակիցների կողմից որևէ հարցադրում, կասկած, պահանջ չի ներկայացվել` բացի մեկ դիմումից, որին հանձնաժողովը պատասխանել է: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և հույս հայտնել, որ այն առաջիկայում ավելի կխորանա: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է «Ինչպես բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով համապետական ուսանողական մրցույթի արդյունքների ամփոփմանը: մանրամասն →

Մարզային այցի առաջին կանգառը Գավառի պետական համալսարան էր, որտեղ նախարարը ուսանողներին Վարպետության դաս է տվել: Ինտերակատիվ դասը անցել է անկաշկանդ մթնոլորտում: Նախարարը ուսանողներին ասել է, որ չի պատրաստվում մենախոսել և իրեն առավել հետաքրքիր են ուսանողների կարծիքները: Նա պատմել է իր ուսանողական տարիներից, նշել իր սերնդի ուսանողների և այժմյան ուսանողության նմանություններն ու տարբերությունները. Զրույցին միացել է նաև Գավառի համալսարանի ռեկտոր՝ նախարարի համակուրսեցի Ռուզան Հակոբյանը: մանրամասն →

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ծրագրի կարևոր շահառուներից է: Նա կարևորել է շրջանավարտների մասնագիտական առաջխաղացման գործընթացում Ֆլեթչեր ծրագրի շրջանակներում ստացած կրթության դերն ու նշանակությունը: Նախարարը հավաստիացրել է, որ ծրագրի շրջանավարտ աշխատակիցները մեծ ներգրավվածություն ունեն համակարգում իրականացվող քաղաքականության մշակման և բարեփոխումների գործընթացներում: մանրամասն →

«Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ով մասնակցել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ծրագրի մեկնարկին և ներկայում այնպես է ստացվել, որ հիմա, ի պաշտոնե, զբաղվում եմ այդ ծրագրով: Հավաստիացնում եմ, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Եվրամիության և Եվրոպայի Խորհրդի գործընկերների հետ այս համակարգի բարեփոխումն իրականացնելու հարցում, քանի որ երկրում բարենպաստ ներդրումային միջավայր ունենալու համար ամենակարևոր պայմանն արդյունավետ դատական համակարգ ունենալն է»,- ասել է Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →

Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ արդարադատության նախարարի կողմից պարգևատրված մեր աշխատակիցներին և գործընկեր նոտարներին ու փաստաբաններին: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում «Եզդիների սրբատեղի» Զիարիատի օծման երրորդ տարվա արարողությանը: Ակնալիճում բացվել է նաև հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրը, տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հուշաքարը: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք-2014» ամենամյա մրցանակաբաշխությանը։ մանրամասն →

Օրերս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Աբովյան քրեակատարողական հիմնարկից ազատված 20 ամյա Էլման Խալաֆյանի խնդրանքով ընդունել է նրան: Նա նախարարին պատմել է, որ փաստաթղթային որոշակի խնդիրներ ունի, որոնք խանգարում են աշխատանքի ընդունվել՝ խնդրելով այդ հարցում օգնել իրեն,: մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը