Նորություններ

Կան սեցեսիայի տարբեր տեսություններ և այդ իրավունքի սուբյեկտային կազմի հնարավոր տեսակներ: Ըստ որոշ տեսաբանների գոյություն ունեն սեցեսիայի երկու նորմատիվ տեսություններ. վերականգնող (շտկող) իրավունքի տեսություն (Remedial Right Theories) և սկզբնական իրավունքի տեսություն (Primary Right Theories): Մեր ազգային կարևորագույն խնդրի համար առավել արդիական է առաջին տեսությունը, որի համաձայն միակողմանի, արտասահմանադրական անջատման իրավունքը շատ մոտ է ժողովրդի հեղափոխության իրավունքին՝ արևմտյան լիբերալ գաղափարախոսության տրամաբանության համատեքստում: մանրամասն →

Դեսպան լինելը մեծ պատասխանատվություն է` ինչպես կառավարության, այնպես էլ ժողովրդի առաջ։ Դու քո պետությունն ես ներկայացնում օտար երկրում։ Այն երկրում, որտեղ գտնվում ես դիվանագիտական առաքելությամբ, քո վարքագծի հաշվին է տպավորություն ստեղծվում հայրենիքից, ժողովրդից և քո երկրի իշխանության մասին։ մանրամասն →

Ես կատակով հարցրի նախագահին, թե նա գիտի՞ այդ հայտնագործության մասին։ Բնականաբար, Սահակաշվիլին, հումորի մեծ զգացումով ու շատ խելացի մարդ լինելով, հասկացավ` խոսքս ուր եմ տանում և պատասխանեց. «Այն բանից հետո, երբ հայերը հայտարարեցին, որ առաջին գինին Հայաստանում է ստեղծվել, մեզ ոչ մի բան չէր մնում, քան հայտարարել, որ մոլորակի առաջին մարդն էլ Վրաստանում է ապրել»։ մանրամասն →

Այսօր` մարտի 11-ին, Լեո 52 հասցեում բացվեց թբիլիսահայ հայտնի լուսանկարիչ Յուրի Ակուլյանի՝ «Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգրությունը» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծրագրի հեղինակը թբիլիսյան «Ագորա-Ջորջիա» հասարակական կազմակերպությունն է՝ ի դեմս Վիկտորիա Մակսոեվայի: մանրամասն →

Մարտի 4- ին «Շիրակ հայրենակցական միավորման» գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ ազգային հերոս, գրող-հրապարակախոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված հիշատակի երեկո: Միջոցառումն իրականացվեց «Երևանի գրողների միության» և «Շիրակ հայրենակցական միավորման» վարչության անդամ Հովհաննես Մանուկյանի նախաձեռնությամբ: ԳՐՈՂ ՎԱԶԳԵՆԸ խորագիրը կրող երեկոյի ընթացքում Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը ներկայացրեց Վազգեն Սարգսյանի գրող, հրապարակախոս կերպարի ցայտուն և անծանոթ կողմերը: մանրամասն →

Այսօր` փետրվարի քսանին Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում, աջակցությամբ ՀՀ Արդարադատության նախկին նախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի, տեղի ունեցավ գյումրեցի կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Արմեն Գասպարյանի "Գողացված մանկություն" ֆիլմի շնորհանդեսը: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ծնունդով գյումրեցի ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ որդու հետ Հայոց բանակի տոնի առթիվ եղել է ՀՀ զորամասերից մեկում, ինչի մասին մասնավորապես նշել է. «Հաղթանակած բանակի տոնին ընդառաջ թիվ N զորամասի զինվորների լիաթոք ուրախությունն իսկապես ոգեշնչող էր: մանրամասն →

Ամենայն հավանականությամբ այս տարի Ամանորն ընտանիքիս հետ Երևանում կնշենք: Ժամանակ առ ժամանակ կարոտում ես այսօր արդեն շատերի կողմից ավանդական երևանյան ամանորյա «մերժելի» մոտեցմանը, երբ մի օրվա մեջ այցելում են գրեթե բոլոր հարազատներին ու նրանք էլ նույն օրը փոխադարձաբար գալիս են քո Նոր Տարին շնորհավորելու: մանրամասն →

Վրաստանի Մշակույթի և Հուշարձանների Պահպանության նախարարությունում ներկայացվել է «Մենք մերոնց մոտ» ֆիլմը, որը պատմում է Հայաստանում ապրող վրացիների մասին: «Հակառակ տարածված այն կարծրատիպին, որ Հայաստանում այլ ազգերի ներկայացուցիչներ չեն ապրում, մենք ապացուցեցինք, որ Հայաստանում կան վրացիներ, նրանք ունեն իրենց կազմակերպությունները, ունեն թերթ, սեփական բիզնես և այլն, որ վրացական մշակույթը բավականին տարածված է Հայաստանում: Ես կարծում եմ, որ սա առաջին քայլն է այս ուղղությամբ. քանի որ սա քիչ ուսումնասիրված թեմա է, ապագայում մենք կարող ենք շատ այլ հետաքրքիր նյութեր նկարահանել, այն մասին, որ Հայաստանն այնքան էլ միատարր երկիր չէ»,-ներկայացնելով ֆիլմը, ասել է հեղինակը` թբիլիսահայ Վիկտորիա Մակսոևան: մանրամասն →
Ընդհանրապես հարցադրումը՝ արդյո՞ք գործող Սահմանադրությունը բավարար մեխանիզմներ պարունակում է, որպեսզի մեր տնտեսական, սոցիալական, քաղաքական խնդիրները լուծենք, թե ոչ, միգուցե եւ կարելի է սրան դրական պատասխան տալ: Բայց, այնուամենայնիվ, կան մեխանիզմներ, որոնք եթե մենք այսօր բարելավենք, ապա մեր պրոցեսները, մեր զարգացումը բոլոր ասպարեզներում՝ թե քաղաքական, թե տնտեսական, կարող են ավելի առաջ գնալ: մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը