Նորություններ

Հովհաննես Մանուկյանը կողմ է սահմանադրական փոփոխություններին: Նրա կարծիքով ժողովրդի դատին հանձնվել է մի փաթեթ, որը հնարավորություն կտա հետագայում երկրում ավելի արդյունավետ իրականացնելու բարեփոխումներ բոլոր ոլորտներում՝ իրավական, տնտեսական, քաղաքական եւ քաղաքացիական հասրակությունն առավել ամրապնդելու համար: մանրամասն →

Արդարադատության նախկին նախարարի անակնկալը գյումրեցիներին Իր ծննդավայր, հարազատ քաղաք էր եկել նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը: Երբ ելույթի համար ձայն տրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, վերջինս հայտարարեց, որ դահլիճում նստածներից մեկն առաջինն է արձագանքել իր կողմից մշակված «Գյումրին առանց տնակների» ծրագրին: Քանի որ երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու պետական ծրագիրն ավարտվում է, սակայն Գյումրիում բազմաթիվ ընտանիքիներ դեռ անօթեւան են մնում, քաղաքապետ Բալասանյանը որոշել է հիմնադրամ ստեղծել ու լուծել այս խնդիրը: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի ազատ արձակմանը, համացանցի իր էջում գրառում էր արել, որում ասվում է. «Երբ իմացա, որ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին դատարանն ազատություն է շնորհել դատապարտման օրվանից ուղիղ 20 տարի անց, ոգևորությունս մեծ էր: Սողոմոն Քոչարյանի հետ ծանոթացել եմ անձամբ՝ նրա նույնականացման քարտը հանձնելու ժամանակ: Այսօր արդեն էական չէ, որ ինձ ժամանակին չհաջողվեց լուծել նախկին հետախույզին ազատություն վերադարձնելու հարցը, այս պահին, առավել քան երբևէ, կարևոր է նրա առողջական վիճակը: Ի սրտե քեզ առողջություն եմ մաղթում, մանրամասն →

Հովհաննես Մանուկյանը հասցրեց բավականին հետաքրքիր ժառանգություն թողնել իրենից հետո եկողի համար։ Եվ այդ ժառանգությունը բազմասպեկտոր է՝ ծառայողական նոր ավտոմեքենայից մինչեւ էլեկտրոնային համակարգի ներդրում, պրոբացիոն համակարգի գործընթացի մեկնարկ, որոշակի ոլորտային բարեփոխումներ եւ, այդ ամենով հանդերձ, էլի փտած ու արդարադատությունից հեռու, առողջացման լուրջ կարիք ունեցող համակարգ։ մանրամասն →

Отставка министра юстиции Ованеса Манукяна в самый разгар утомительной летней жары и политического затишья показалась громом среди ясного неба. Помнится, совсем недавно, комментируя слухи о возможном отстранении от должности, Манукян с улыбкой заметил: "Не дождетесь". К сожалению, дождались. մանրամասն →

Իրավական ոլորտի ներկայացուցիչները բարձր են գնահատում Հովհաննես Մանուկյանի գործունեությունը արդարադատության նախարարի պաշտոնում: «Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ Հովհաննես Մանուկյանի հետ փաստաբանների պալատի համագործակցությունը եղել է արդյունավետ և կառուցողական: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: մանրամասն →

«Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ սկիզբ է դրել ՀՀ-ում երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված մի նոր նախաձեռնության, որը, ըստ էության, արտացոլում է ոլորտում կառավարության ուղղությունները։ Այս ծրագիրը կապահովի ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակում երեխաներին վերաբերող դրույթների համապատասխանեցումը ՄԱԿ-ի չափորոշիչներին, որպեսզի հստակ երաշխիքներ սահմանվեն պատշաճ կերպով և լավագույնս պաշտպանելու երեխաների շահերը»,- ասաց նախարարը։ մանրամասն →

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը հուլիսի 5-ին մասնակցել են ՀՀ նոտարական պալատի կիսամյակային ընդհանուր ժողովին: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ կարևորելով նոտարների դերը սահմանադրական բարեփոխումների հետագա քննարկումներում: մանրամասն →

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարի ուղեկցությամբ Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարները Հայաստանում աշխատանքային այցի ավարտին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը