Նորություններ

Երևանում հունիսի 25-ին մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երկօրյա ֆորումը, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին և Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Միջոցառումն իրականացվել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Մինչ ֆորումի բացումը՝ Հովհաննես Մանուկյանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի հիշատակը: մանրամասն →
«Ծառայողական քննությունը պիտի մի շարք հարցերի պատասխաններ տա, այդ թվում նաև ինչ գործողություններ են եղել մասնավորապես լրագրողների և տեխնիկայի վնասվելու հետ կապված։ Հուսով եմ, որ այդ ծառայողական քննությունը կիրականան և կիրականան օբյեկտիվ , և մենք բոլորս ականատես կլինենք այդ եզրակացություններին»,-լրագրողների հետ զրույցում նշում է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն դիտարկմանը, թե ինչպես է գնահատում հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից դրսևորած պահվածքն ու բռնությունները։ մանրամասն →

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի հարցերով նախարար Գիորգի Մղեբրիշվիլին հունիսի 24-ին ստորագրել են քրեակատարողական ոլորտում համագործակցության մասին հուշագիր: Փաստաթղթի շրջանակում կողմերը կհամագործակցեն քրեակատարողական ծառայության արդյունավետ կառավարման, քրեակատարողական ոլորտի հետ կապված օրենսդրության զարգացման, ՔԿՀ-ների անվտանգության ապահովման ուղղություններով: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին համագործակցությունը խորացնելու առիթով և հույս հայտնել, որ հուշագրում ամրագրված միջոցառումների իրականացումը երկուստեք օգտակար կլինի: Խոսելով Հայաստանի և Վրաստանի միջև դատաիրավական ոլորտում ձեռք բերված հաջող համագործակցությունից՝ նախարարն առանձնացրել է քրեակատարողական ոլորտում փորձի փոխանակման և մեկը մյուսի սխալները չկրկնելու կարևորությունը: մանրամասն →

Դեսպանն իր գոհունակությունն է հայտնել Արդարադատության նախարարության և, ընդհանրապես, գործադիր իշխանության հետ արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով երկկողմ համագործակցության մեջ արդարադատության ոլորտի էական նշանակությունը: Ռայներ Մորելը կարևորել է, որ թոշակի անցնելուց առաջ վերջին տարիներին պաշտոնավարել է Հայաստանում, և ի դեմս իրեն ու իր տիկնոջ՝ Հայաստանի երկրպագուներն ավելացել են երկուսով: մանրամասն →

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօրվանից կմեկնարկի պրոբացիայի ծառայության պիլոտային ծրագիրը: Ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, դատավորներ, փաստաբանական համայնքի, պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: մանրամասն →

Այսօրվանից Վանաձորում և Երևանի Շենգավիթ վարչական շրջանում սկսում են գործել պրոբացիայի ծառայության պիլոտային ստորաբաժանումները: Ըստ Ն.Ավետիսյանի, պիլոտային ծրագիրն էական նշանակություն կունենա պրոբացիայի ծառայության արդյունավետ իրականացման համար: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ նշեց, որ սկսվում է այլընտրանքային պատիժների համակարգի լիարժեք ներդրման, պրոբացիայի ծառայության ադապտացիայի շրջանը: մանրամասն →

Այսօրվանից Վանաձորում և Երևանի Շենգավիթ վարչական շրջանում սկսում են գործել պրոբացիայի ծառայության պիլոտային ստորաբաժանումները: Ըստ Ն.Ավետիսյանի, պիլոտային ծրագիրն էական նշանակություն կունենա պրոբացիայի ծառայության արդյունավետ իրականացման համար: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ նշեց, որ սկսվում է այլընտրանքային պատիժների համակարգի լիարժեք ներդրման, պրոբացիայի ծառայության ադապտացիայի շրջանը: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 16-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունն՝ ընդգծելով ԱՄՆ կառավարության՝ դատաիրավական և մի շարք այլ բարեփոխումների իրականացման հարցում ցուցաբերող շարունակական հետաքրքրության ու աջակցության կարևորությունը: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գահնապետյանը և ՌԴ արդարադատության նախարարությանը կից «Դատական փորձաքննությունների Ռուսաստանի դաշնային կենտրոն»-ի տնօրեն Սվետլանա Սմիրնովան հունիսի 15-ին ստորագրել են փոխհամագործակցության համաձայնագիր: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին համագործակցության որակապես նոր փուլ մտնելու կապակցությամբ և կարևորել օրենսդրական ոլորտում կազմակերպչական ու իրավաբանական հարցերի փոխօգնության տրամադրումը: մանրամասն →

Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, հետաքրքրված է ԵԽ կառույցների հետ համագործակցությամբ: Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ նախարարության փոխգործակցությունը՝ ընդգծելով մարդու իրավունքների, դատաիրավական բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման և մի շարք այլ կարևոր ոլորտներում համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը: մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը