Նորություններ

14.10.2011 Հուշարձանի բացման արարողություն Թբիլիսիի Հավլաբար թաղամասում

Հոկտեմբերի 14-ին Թբիլիսիի պատմական Հավլաբար թաղամասում` Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի մոտակայքում գտնվող պուրակում, տեղի ունեցավ «Միմինո» կինոնկարի հերոսներին եւ այդ ֆիլմի ռեժիսոր Գիորգի Դանելիային նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, խմբաքանդակի հեղինակ Զուրաբ Ծերեթելին եւ Վրաստանի ժողովրդական արտիստ Վախտանգ Կիկաբիձեն: Միջոցառմանը հավաքված... մանրամասն →

08.10.2011 Մշակութային միջոցառումներ Վրաստանում

Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի սրահների բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը, «Հայարտուն» կենտրոնի կառուցման հովանավոր, գործարար Բորիս Սահակովը, «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամի Հայաստանի գրասենյակի պատասխանատու Արմեն Հակոբյանը, ՀԲԸՄ-ն Վիրտուալ... մանրամասն →

21.09.2011 Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ Վրաստանում

Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի «Տրիումֆ» համալիրում կայացավ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Ազգային անկախության 20-րդ տարեդարձին: Հյուրերի թվում էին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, Վրաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, պետական մարմինների ղեկավարներ, նահանգապետեր, Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական... մանրամասն →

20.09.2011 Թբիլիսիում սկիզբ առավ Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված տոնական միջոցառումների շարքը

Սեպտեմբերի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում սկիզբ առավ հանդիսավոր միջոցառումների շարքը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին: Այն սկսվեց «Լուսանկարչական էտյուդներ Հայաստանից» ցուցահանդեսով, որը կազմակերպվել էր Թբիլիսիի կոնսերվատորիայի շենքում: Ցուցահանդեսը բացեց Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը` նշելով, որ նրանում ներկայացված են Թբիլիսիում ճանաչված լուսանկարիչների` Յուրի Մեչիտովի, Մայա Դեիսաձեի,... մանրամասն →

04.08.2011 Հայաստանի դեսպանն այցելեց Աջարիա

Օգոստոսի 1-ից 4-ը տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի այցն Աջարիայի ինքնավար հանրապետություն, որտեղ նա հանդիպել է Աջարիայի ինքնավար հանրապետության վարչապետ Լևան Վարշալոմիձեի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Օգոստոսի 2-ին Աջարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքային կյանքին վերաբերող կարևոր խնդիրներ: Մասնավորապես, Բաթումիի հայկական դպրոցի բնականոն գործունեության, Հայաստանի հետ մշակութային... մանրամասն →

29.06.2011 Հայաստանի արտգործնախարարի այցը Վրաստան

Հունիսի 29- ին , աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած , արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ : Այցի շրջանակներում կայացած հանդիպումների ն , ուր քննարկվեց հայ - վրացական հարաբերությունների օրակարգը , մասնակցել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը « Մեր... մանրամասն →

10.06.2011 Վեհափառի այցը Վրաստան ավարտվել է, քննարկումները շարունակվելու են

Ս.թ. հունիսի 10-15-ը Վրաստանում միջեկեղեցական և հովվապետական այցով գտնվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների շքախմբի ուղեկցությամբ: Այցի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումներում Վեհափառին ուղեկցում էին նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և ՀՀ դեսպանության դիվանագետներ: Հունիսի 10-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին Հավլաբարի նախագահական նստավայրում ընդունել էր... մանրամասն →

03.06.2011 Կայացել է Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների փոխխոսնակների հանդիպումը

Տավուշի մարզի Իջեւան քաղաքում հունիսի 3-ին կայացել է Հայաստանի եւ Վրաստանի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանի եւ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխայիլ Մաչավարիանիի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին, ինչպես նաեւ խորհրդարանականներ երկու կողմից: Քննարկվել են հանձնաժողովի գործունեության... մանրամասն →

29.05.2011 Վարդատոնը` Թբիլիսիում

Մայիսի 29-ին Թբիլիսիի Ս.Գեւորգ եկեղեցու հարեւանությամբ գտնվող պատմական Մեյդան հրապարակում տեղի է ունեցավ մայիսյան ավանդական Սայաթնովյան վարդատոնը: Տոնին ներկա են եղել հյուրեր Հայաստանից, Արցախից և Վրաստանի տարբեր անկյուններից: Այլոց թվում հավաքվածներին տոնի առիթվ շնորհավորեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Նա մասնավորապես ասաց. «Սա մեր փոքրիկ պարտականությունն է այն մեծ ստեղծագործողի առջև, որի անունն է... մանրամասն →

24.05.2011 Հայաստանի դեսպանը և Թբիլիսիի քաղաքապետը քննարկեցին գործնական հարցեր

Ս.թ. մայիսի 24-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Թբիլիսիի քաղաքապետ Գիորգի Ուգուլավայի հետ: Զրույցի ընթացքում կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքների միջև ձևավավորված գործնական հարաբերությունները և վստահություն հայտնեցին, որ հետագայում ևս Երևանի և Թբիլիսիի քաղաքապետարանների միջև համագործակցությունը կզարգանա այդ կառուցողական հունով: Նշվեց, որ... մանրամասն →