Նորություններ
Մայիսի 19-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուայի հետ եւ քննարկեց մշակութային ոլորտում համագործակցության մի շարք հարցեր: Անդրադառնալով Թբիլիսիի Պ . Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքի նորոգմանը ` Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարը տեղեկացրեց դեսպանին , որ վրացական... մանրամասն →
Ս.թ. մայիսի 13-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Թբիլիսիի թիվ 104 միջնակարգ հայկական դպրոց: Դպրոցի տնօրեն Կարինե Մանուկյանը Հայաստանի դեսպանին, այլ պատվավոր հյուրերի թվում, հրավիրել էր մասնակցելու` Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյա հոբելյանի առթիվ դպրոցի աշակերտների ուժերով կազմակերպված տոնին: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ... մանրամասն →
Մայիսի 10-ին «Europe House» ցուցասրահում կայացավ թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի նկարների ցուցահանդեսը` «Եվրոպայի մայրաքաղաքները» խորագրով: Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Վրաստանի հայերի ազգային կոնգրես» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Այլ հյուրերի թվում միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի ստեղծագործական մտավորականության, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական... մանրամասն →
Մայիսի 9-ին, Թբիլիսիում Ա.Խորավայի անվան Դերասանի տանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնը կազմակերպել էր տոնական երեկո` Մեծ հայրենական պատերազմի 66-րդ և Շուշիի ազատագրման 19-րդ տարելիցների կապակցությամբ: Երեկոյին ցուցադրվեցին կադրեր Մեծ հայրենական պատերազմի մասին պատմող վավերագրական կինոնկարներից, որտեղ նկարահանված էին պատերազմին մասնակցած հայ զինվորները, ինչպես նաև «Շուշիի առասպելը»... մանրամասն →
Մայիսի 3- ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի Գերագույն դատարանի նախագահ Կոնստանտին Կուբլաշվիլու հետ : Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում և Վրաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքը , դատական իշխանության անկախության հիմնախնդիրը , ինչպես նաև երկու երկրների համապատասխան իրավական կառույցների միջև համագործակցության հարցեր : մանրամասն →
Ապրիլի 29- ին Համայն Վրաստանի Կաթողիկոս - Պատրիարք Իլիա Երկրորդն ընդունեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանին : Հանդիպմանը մասնակցեցին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ . Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը : Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու քույր - եկեղեցիների հարաբերություններին... մանրամասն →
Ս . թ . ապրիլի 29- ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն ընդունեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանին : Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր : մանրամասն →
Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին Թբիլիսիի Ս ուրբ Գևորգ մայր եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցեց Ս.Հարության պատարագ, որին ներկա էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Պատարագից հետո կայացավ երթ դեպի Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջևանքի պանթեոն` վիրահայ համայնքի ներկայացուցիչների և դեսպանության աշխատակիցների մասնակցությամբ` ի հիշատակ Մեծ... մանրամասն →
Հոդված I. Պայմանավորվող կողմերը հավաստում են , որ ցեղասպանությունը , անկախ այն հանգամանքից ` իրականացվել է խաղաղ թե պատերազմի ժամանակ , միջազգային օրենքով համարվում է հանցանք , որն իրենք պարտավորվում են կանխարգելել և … Սիր ելի ընթերցող, սա մեջբերում... մանրամասն →
Ապրիլի 22- ին Թբիլիսիի «Շերատոն Մետեխի Փալաս» հյուրանոցում կայացավ հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին, որը կազմակերպել էր «Վրաստանի հայերի ազգային կոնգրեսը»: Պատվավոր հյուրերի թվում էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի... մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը