Նորություններ
Ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Գ.Լեոնիձեի անվան Վրաց գրականության պետական թանգարանում կազմակերպված «Հիշողությունների ցուցահանդեսը»` նվիրված Մեծ Եղեռնի տարելիցին: Ցուցանմուշները հիմնականում լուսանկարներ էին, փաստաթղթեր, կենցաղային իրեր և այլ նյութեր, որոնք պահպանվել են 1915-1923 թթ. Թուրքիայի տարածքում ծավալված վայրագությունների զոհ դարձած թբիլիսահայերի ընտանիքներում: Ցուցահանդեսը կազմակերպել էր... մանրամասն →
Ապրիլի 19-ին, Թբիլիսիում, Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցավ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի կողմից Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն նախկին դեսպանի հետկանչագրեր ի և նոր դեսպանի հավատարմագրեր ի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի դեսպանին այդ արարողությանն ուղեկցում էին Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արտակ Մարտիրոսյանը և երկրորդ քարտուղար Արտակ Կալաչյանը: Արարողության ընթացքում... մանրամասն →
Ս.թ. ապրիլի 18-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում առաքելական նվիրակ, Վրաստանում դիվանագիտական կորպուսի ավագ ներկայացուցիչ, Նորին Սրբազնություն Կլաուդիո Գուջերոտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ջերմ ընդունելությունից հետո կայացած զրույցի ընթացքում քննարկվեցին Վրաստանում կրոնի ազատության, ավանդական դավանանքների եկեղեցիների... մանրամասն →
Ս.թ. ապրիլի 16-ին Բոլնիս-Խաչենում տեղի ունեցավ հայ գրականության դասական, նշանավոր մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի հիշատակին նվիրված ավանդական տոնակատարությունը, որն այս տարի համընկավ նրա մահվան 100-ամյա տարեդարձի հետ: Կազմակերպիչների հրավերով տոնակատարությանը մասնակցեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, դեսպանության խորհրդականներ Արտակ Մարտիրոսյանը և Հովսեփ Կարախանյանը: Հյուրերի թվում էին նաև Բոլնիսիի գամգեբելի (գործադիր իշխանության ղեկավար)... մանրամասն →
Ս.թ. ապրիլի 11-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի կողմից Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեին հետկանչագրերի և հավատարմագրերի պատճենների հանձնման պաշտոնական արարողությունը: Արարողությունից հետո ՀՀ դեսպանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի միջև կայացավ զրույց: Զրույցի ընթացքում քննարկվեց հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը: Երկու կողմերն համամիտ էին այն... մանրամասն →
Указом президента Армении Сержа Саргсяна от исполнения обязанностей посла Армении в Грузии освобожден Грач Силванян. Другим указом главы армянского государства, на эту должность назначен Ованнес Манукян. Об этом ИА REGNUM сообщили в пресс-службе президента Армении. Ованнес Манукян родился в 1971 году в Гюмри. В 1994 году окончил юридический факультет Ереванского государственного университета. В 1993-1995 гг. был помощником секретаря Верховного совета Армении. В 1995-1996 гг. состоял в... մանրամասն →
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրաչ Սիլվանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Նախագահի փետրվարի 26-ի հրամանագրով Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Հովհաննես Մանուկյան (կենսագրական տվյալներ) Հովհաննես Մանուկյանը ծնվել է 1971 թ. դեկտեմբերի 14-ին Գյումրիում։ 1989-1994 թթ. - Սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1993 -1995 թթ.... մանրամասն →
«Ինչո՞ւ դատավորների «Հատուկ կարծիք» ինստիտուտը չի վերանայվել դատաիրավական բարեփոխումների վերջին փուլի ընթացքում» հարցին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանն ասաց. «Չի կարելի ասել, թե այս ինստիտուտը բացարձակապես փոփոխությունների չի ենթարկվել: Մասնավորապես, ի տարբերություն նախկին կրավորական ձեւակերպումների՝ այսօր դատավորի «հատուկ կարծիք» ներկայացնելու իրավունքը շաղկապված է պատճառաբանված գրավոր իրավական... մանրամասն →
Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավում քննարկվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանին Վրաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցը: Ըստ Մանուկյանի, իրեն նման առաջարկ դեռ չի արվել: Մանուկյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը պետական պաշտոնի կարոտախտով չի տառապում, բայց եւ նշել է, որ եթե որեւէ տեղ կարող է երկրին օգուտ տալ, ապա պատրաստ է աշխատել: «Վրաստանում դեսպան նշանակվելու տարբերակն ինձ համար նորություն է, այդ մասին առաջին անգամ եմ... մանրամասն →
Անկեղծորեն ասեմ, որ իմ մտերիմներն ու ընկերներն ինձ որոշ հարցերում առաջամարտիկի դեր են վերագրում։ Չգիտեմ` լավ է դա թե ոչ։ Առաջամարտիկ լինելը թեև պատվաբեր է, բայց ոչ միշտ ձեռնտու։ Սակայն, թերևս, այս հարցում առաջինը լինելը կարծես իրոք ինձ է վիճակված։ Ստացվում է այնպես, որ ես առաջին հայ պաշտոնաթող դատավորն եմ և առաջիններից մեկը` նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից, ով որոշել է ինտերնետային ներկայություն ապահովել։ Այս նախաձեռնությունն իր ձևի և ժամանակի մեջ չի հետապնդում քաղաքական, անձնական... մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը