Նորություններ

Կարինե Աճեմյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին` դեպքից անմիջապես հետո, իր և Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի վերահսկողության տակ է գտնվել. «6 ամիս տարբեր գերատեսչության ղեկավարներ, պարզապես այս հարցով զբաղվող մարդիկ, ինչպիսին նաև ես, զբաղվել ենք, որպեսզի կարողանանք հարցի լուծումը տեսնել, և այսօր շատ ուրախ ենք, որ վերջապես լուծում գտնվեց: Շատ տարբեր բաներ խոսվեց այդ մարդու մասին: Տեսանյութ էր տարածվել, և մարդիկ տեսնում էին, որ այդ մարդու հոգեբանությունը խեղաթյուրված է, և նորմալ ձևով երեխան չէր կարող ապրել նրա հետ: Դպրոց չգնալու պատճառը միայն բավական է: Երեխան 9 տարեկան էր, սակայն դպրոց չէր հաճախում, որովհետև հայրը թույլ չէր տալիս: Ինքս մի քանի անգամ դիմել եմ Արդարադատության նախարարին, ով այդ հարցով զբաղվելու իրավասություն ունեցող բոլոր գերատեսչություններին հստակ հանձնարարականներ էր տվել, իր վերահսկողության տակ է պահել»: մանրամասն →

«Ես կարծում եմ, որ այս ամենից մենք պետք է դասեր քաղենք հետագայի համար»,- ասաց նախարարը: Իսկ թե դաս քաղել ասելով ինչ նկատի ուներ, Մանուկյանը պարզաբանեց հետեւյալ կերպ. «Ընդհանրապես եւ օրենսդրական կարգավորումների տեսանկյունից, եւ վերահսկողական ավելի արդյունավետ մեխանիզմներ կիրառելուց»: Լրագրողներից մեկի հարցին, թե կառավարության կատարած «բարեփոխումները» ժողովրդի վրա չեն տարածվում, եւ նրանք բոլոր այդ գործընթացներից դուրս են մնում, Հովհաննես Մանուկյանը նշեց, թե առհասարակ ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական զարգացումներից ժողովուրդը դուրս չի մնում: մանրամասն →

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության նոր Քրեական օրենսգրքի հայեցակարգը: մանրամասն →

ՀՀ Սահմանարդության և Հայաստանի կողմից վավերացված մի շարջ միջազգային փաստաթղթերի համաձայն մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Առողջության իրավունքը կազմում է մարդու հիմնական իրավունքների անքակտելի մասը: Վերջինս մարդու առաջնային և հիմնարար իրավունքներից է: մանրամասն →

Մանկուց սիրել եմ արկածային պատմություններ, բայց երբեք չէի ենթադրի, որ իրական արկածի եմ հանդիպելու: ..5 տարեկան էի, Թբիլիսիից գնացքով պիտի մեկնեինք Կիսլովոդսկ՝ հանգստանալու: Ծնողներս կարևոր գործեր ունեին և չէին կարող բացակայել, այդ պատճառով էլ ինձ հանձնեցին տատիկիս ու պապիկիս, որոնց հետ էլ երեկոյան գնացով ճանապարհ ընկանք: Պատկերացնում եք, գիշերը քնեցինք և առավոտյան արթնացանք … Բաքվում: Այն ժամանակ իհարկե ազգամիջյան կոնֆլիկտ չկար և բոլորս խորհրդային կայսրության քաղաքացիներ էինք, բայց չեմ կարող ասել, որ իրավիճակը մեզ համար շոկային չէր…. Այդպես էլ այն ժամանակ գլխի չընկանք, թե ինչպես էր Թբիլիսիի երկաթգծի կայարանի տոմսավաճառը հաջողացրել մեզ ուղարկել Բաքու: մանրամասն →

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման խնդրին: մանրամասն →

Պետերբուրգյան այցի շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի գլխավոր քարտուղար Քրիստոֆ Բեռնասկոնիին: Կողմերն անդրադարձել են այս տարվա մարտին Հայաստանի կողմից «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության վավերացմանը: մանրամասն →

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում հանդիպել է ԵԱՏՄ անդամ երկրների` Ռուստատանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարներ Ալեքսանդր Կոնովալովի և Բերիկ Իմաշևին: մանրամասն →

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ մայիսի 25-ին տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված աշխատաժողով: Աշխատաժողովն անցկացվել է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակության աջակցությամբ: մանրամասն →

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի «տերը» խորհրդարանն է, քանի որ այն այս պահին գտնվում է խորհրդարանում, և Քրեական դատավարության ընդունման ընթացքն ու տեմպը կախված է լինելու խորհրդարանից: Այս մասին այսօրվա ասուլիում «բազմաչարչար» նախագծի հետագա ճակատագրի մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ չհամաձայնելով «բազմաչարչար» ձևակերպման հետ: Նա պարզաբանեց, որ այսպիսի ծանրագույն փաստաթուղթը, ինչպիսին Քրեական դատավարության օրենսգիրքն է, չէր կարող մի քանի ամսում մշակվեր, ընդունվեր, այդպես չի լինում: մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը