Նորություններ

Դատապարտվածներին պայմանական վաղաժամկետ արձակելը շատ ավելի արդյունավետ գործիք է, քան նրանց նկատմամբ համաներում կիրառելը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համաներում հայտարարվելու է՝ հաշվի առնելով, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների թիվն ավելացել է։ մանրամասն →

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ նշեց, որ հուշագրով նախատեսվում է երկու կողմերի ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի համատեղ, արդյունավետ, օպերատիվ քննարկում ու համապատասխան որոշումների կայացում: Փաստաթղթի շրջանակում կողմերը կհամագործակեն մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ նախարարության համակարգում փաստաբանական դպրոցի ունկնդիրների կամ շրջանավարտների համապատասխան պրակտիկայի կազմակերպում, փաստաբանական գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի կազմում և այլն: Ընդհանուր առմամբ, հուշագրի նպատակն է փոխադարձ համագործակցության շրջանակի ապահովում և կողմերի միջև գործակցության խթանում՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: մանրամասն →

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր՝ շնորհավորելու աշակերտներին Վերջին Զանգի կապակցությամբ: Նախարարը, ողջունելով աշակերտներին, նշել է. «Տեղեկացա, որ այս դպրոցում սովորողների մեջ տաղանդավոր աշակարտները շատ են և ցանկացա գալ, ծանոթնալ ձեz հետ, ներկա լինել միջոցառմանը՝ հուսալով, որ մենք այսուհետ նաև ընկերություն կանենք»: մանրամասն →

Նախարարի խոսքով, 2014 թ. վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը նոր առաջարկներ է ներկայացրել, որոնք նպատակ ունեն նվազեցնել ճանապարհատրանսպորտային խախտումների քանակը, կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնել: Ըստ նրա, վերլուծությունները ցույց են տալիս, որ վթարների ավելացման պատճառներից է մեքենաների քանակի ավելացումը: մանրամասն →

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելել է ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ: Շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրեն Արամ Գահնապետյանը նախարարին ներկայացրել է Փորձագիտական կենտրոնի գործունեությունը, փորձաքննությունների առանձին տեսակների կատարման պայմանները, ինչպես նաև փորձագիտական սարքերի վիճակը: մանրամասն →

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարևորել է նախաձեռնությունը և հաջողություն մաղթել համագործակցության այս մեկնարկին: Նախարարի խոսքով՝ բոլոր պետական մարմինների պարտավորությունն է իրենց լիազորություններն իրականացնելիս նպաստել այս Հանձնաժողովի գործունեության արդյունավետությանը: մանրամասն →
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը համաձայն է, որ ինչ-որ կառույցներ այն արդյունավետությամբ չեն աշխատում անպատժելիության մթնոլորտի վերացման դեմ, որով պետք է աշխատեին: Բայց թե կոնկրետ որ կառույցներին էր ուղղված Մանուկյանի ակնարկը, չմանրամասնեց: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի՝ երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին: Անդրադառնալով Հայաստանյան այցի նպատակներին՝ տիկին Բուքիքյոն կարևորել է իր մանդատի շրջանակում ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցության անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ուսումնասիրելու են երեխաների իրավունքներին առնչվող ՀՀ օրենսդրության խնդիրները և փորձելու են հնարավորինս ճշգրիտ տվյալներ հավաքել երեխաների սեռական շահագործման և վաճառքի, ինչպես նաև տուժողներին պատճառված վնասը փոխհատուցելու հնարավորությունների մասին: մանրամասն →

Նախարարի հաջորդ կանգառը Հայրենական Մեծ Պատերազմի վետերան սպաներ ամուսիններ Գրիշա Դավթյանի, Սեդա Բաղդասարյանի և նախկին բուժաշխատող Շողիկ Սարաֆյանի բնակարաններն էին: ՀՀ արդարադատության նախարարը շնորհավորել է պատերազմի վետերաններին՝ մաղթելով քաջառողջություն, տոկունություն և երկար տարիների կյանք: Վետերանները ներկայացրել են պատերազմի իրենց անցած ուղին, ցուցադրել արխիվային թերթեր և լուսանկարներ: 92-ամյա Սեդա Բաղդասարյանը, հիշելով պատերազմի տարիներից մի դրվագ, երբ իրենց հաջողվել է ոչնչացնել Ֆաշիստական Գերմանիայի կողմից ռմբակոծող թուրքական ինքնաթիռները, ինչի համար նա արժանացել է Ուկրաինայի ԽՍՀ հերոսի կոչման: - մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարարության համակարգում աշխատող հինգ տասնյակից ավելի աշխատակիցներ Շուշիի ազատագրման օրը տոնելու յուրահատուկ տարբերակ էին գտել: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ նրանք Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում մասնակցեցին արյունատվության ակցիայի: մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը