Նորություններ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է Նոտարական ծառուղում իրականացվող ծառատունկին և անվանական ծառ տնկել: մանրամասն →

Հայաստանում մարդկանց նկատմամբ խտրականությունը վերացնելու համար պետք է հասարակության շրջանում հանդուրժողականություն սերմանել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ Խտրականության արգելմանը նվիրված հետազոտությունների հանրային ներկայացմանը, որը իրականացրել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ ԵՄ-ի աջակցությամբ։ մանրամասն →

Տիգրան Մեծ պողոտայի 10 շենքի պատին փակցվեց հայ ժողովրդական եւ գուսանական երգերի, ռոմանսների դասական կատարող, բացառիկ ժողովրդականություն վայելող երգչուհի Արաքսյա Գյուլզադյանի հուշատախտակը: Այս հասցեում երգչուհին ապրել է 1935-80թթ.: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանն այսօր համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: Այն ուղղված է Ազգային վիճակագրական ծառայությանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից տվյալները թղթային տարբերակի փոխարեն էլեկտրոնային եղանակով տրամադրելուն և վերջինիս վիճակագրական տվյալների մասով հասանելիությունը ապահովելուն։ մանրամասն →

Այսօր` ապրիլի 3-ին, ՀՀ Արդարադատության նախարարությունը և Ազգային վիճակագրական ծառայությունը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին: Այն ուղղված է ԱՎԾ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից տվյալները թղթային տարբերակի փոխարեն էլեկտրոնային եղանակով տրամադրելուն և վերջինիս վիճակագրական տվյալների մասով հասանելիությունը ապահովվելուն: մանրամասն →
Հովհաննես Մանուկյանն ասաց, որ պետք է կարողանանք դատական համակարգը բերել այնպիսի վիճակի, որպեսզի դատական սխալների հավանականությունը, մարդու իրավունքների խախտման դեպքերը լինեն շատ քիչ, և որ ամենաիդեալական համակարգում էլ լինում են դատական սխալներ. «Բայց մենք պիտի արդյունավետությունը բարձրացնելով գանք դատական սխալների նվազեցման, մինիմալիզացիայի, ուրիշ ձև չկա»։ մանրամասն →

Նախարարը խորհուրդ տվեց ուսումնասիրել նույն եվրոպական երկրների օրինակը, որոնք ունեն տասնամյակներով կայացած ժամանակակից քաղաքակիրթ դատական համակարգ։ «Որևէ տեղ չեք տեսնի, որ դատավորից գանձում են գումարներ՝ Եվրոդատարանում պետության պարտվելու պատճառով, այնպես որ այս թեման ես առաջարկում եմ փակել»,-ասաց նա։ մանրամասն →

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է բոլորին տոնի կապակցությամբ և նշել, որ Պետական ռեգիստրի գործակալությունը նախարարության՝ հանրային ծառայություններ մատուցող կարևորագույն ստորաբաժանումներից է: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի (ԳՔ) ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնաց պրոֆեսոր Միշել Կազաչկինին: Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ ծանոթ է նրա աշխատանքային գործունեությանը և պատրաստ է լսելու պրոֆեսորի ներկայացրած մեկնաբանությունները քրեակատարողական հիմնարկներում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի կանխարգելման ու բուժման խնդիրների շուրջ: Միշել Կազաչկինը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ Տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի դեմ պայքարում Հայաստանը առաջավոր դիրքերում է: մանրամասն →

Այս պահին ընթանում է Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ձևավորման պրոցեսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտնեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա նշեց, թե հուսով է, որ ընդդիմադիր պատգամավորները կլինեն Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում: Նախարարն ասաց, որ համաձայն իր տեղեկությունների՝ համապատասխան խմբակցություններին հարցումներ են ուղարկվել, որպեսզի վերջիններս ներկայացնեն իրենց թեկնածուներին: / մանրամասն →
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը